Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուել Շահրամանեանը մի խումբ պատասխանատուների հետ կը մնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչեւ չաւարտուէն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողութիւնների եւ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթիւնի հետեւանքով զոհուածների աճիւնների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։
Տեղեկացնում ենք նաեւ, որ կառավարութիւնը շարունակում է ուշադրութեան կենտրոնում պահել ՀՀ տեղափոխուել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարաւոր է, որ գտնուելիս լինէն Հանրապետութեան տարածքում:
Արցախի տեղեկատուական շտաբ