Ուրբաթ օրը Նիւ Եօրքում դանակով յարձակման է ենթարկւել իսլամի մարգարէին վիրաւորող «Սատանայական բանաստեղծութիւններ» վէպի հեղինակ Սալման Ռուշդին:
Ռուշդիի խօսնակն ասել է, որ ժամեր տեւած վիրահատութիւնից յետոյ, վերջինս գտնւում է ծայրայեղ ծանր վիճակում եւ միացւած է արհեստական շնչառութեան սարքին:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Էնդրու Ուայլին ուրբաթ օրը յայտարարել է. «Ժամեր տեւած վիրահատութիւնից յետոյ Սալման Ռուշդին միացւել է արհեստական շնչառութեան սարքին եւ չի կարողանում խօսել»:
75-ամեայ անգլիացի-ամերիկացի գրողի խօսնակն ասել է. «Սալման Ռուշդին հաւանաբար կը կորցնի մէկ աչքը, նրա ձեռքի նեարդերը կտրւած են, իսկ լեարդը՝ վնասւել է դանակի հարւածից»։
Յարձակումը տեղի է ունեցել Նիւ Եօրքում Ռուշդիի ելոյթից առաջ:
Նիւ Եօրքի ոստիկանութիւնը յայտնել է, որ յարձակւողը Նիւ Ջերսիից 24-ամեայ Հադի Մաթար անունով մի երիտասարդ է, ով գտնւում է կալանքի տակ։
Ոստիկանութիւնը չի յստակեցրել կասկածեալի ազգութիւնը, եւ այն, թէ արդեօք նա քրէական անցեալ ունի՞։