Կապիտուլեանտի ՝ փաստերը կեղծելու, ստելու, իրականութիւնը խեղաթիւրելու, իր ազգակործան դերակատարութիւնը քօղարկելու բոլոր փորձեր այլեւս սպառուած ենՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ֆեյսբուքեան էջում գրում է․ «Իր վերջին հարցազրոյցում Փաշինեանը ասում է. «Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ադրբեջանին», մեր կառավարութիւնը որեւէ միակողմանի զիջում չի իրականացրել։
Կարծում եմ կարիք կայ հերթով եւ փաստէրով հանրութեանը յիշեցնել բոլոր միակողմանի բանաւոր եւ գրաւոր զիջումները, որոնք իրականացուել են 2020 թ. նոյեմբերի 9-ից յետոյ։
1. Փաշինեանի հրամանով (իր բացատրութեամբ՝ «բանաւոր ըմբռնումով») Հայաստանի զինուած ուժերը 2020 թուականի դեկտեմբերին հետ քաշուեցին զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ թողնելով գերիշխող դիրքերը Սիւնիքում ։ Այս զիջումը յետագայում պատճառաբանուեց պատերազմի սպառնալիքով։
2. 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինուած ուժերն առանց դիմադրութեան ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սիւնիքի մարզի Սեւ լճի, ապա Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայ եւ Կութ բնակավայրերի տեղամասէր եւ գրաւեցին մօտ 41 քառակուսի կիլօմետր տարածք։ Կրկին առանց դիմադրութեան ռամավարական դիրքերը յանձնեցիր,ասելով թէ բա ձիւնոտ սարերը մէզ պէտք ե՞ն:
3. 2021 թ. նոյեմբերին արդէն Ադրբեջանին յանձնուեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլօմետրանոց հատուածն ու Շուռնուխ գիւղի մի մասը։
4. 2021 թ. նոյեմբեր 15-ին Կապան-Ճակատէն աւտօճանապարհի հատուածում ադրբեջանական կողմն անցակէտ տեղակայեց. ճանապարհն այդպիսով յանձնուեց թշնամուն՝ կտրելով հարակից 6 գիւղերի եւ Կապանի միջեւ կարճ եւ յարմարաւետ կապը։
5. 2022 թ. մարտին ադրբեջանական ստորաբաժանումները, առանց կրակոցի, խաղաղ պայմաններում շուրջ մէկ կիլօմետր ներխուժեցին Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրեցին այնտեղ՝ վերահսկողութիւն հաստատելով նոր տարածքներում։
6. 2022 թ. ապրիլին Փաշինեանը յայտարարեց Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին՝ կատարելով ադրբեջանական նախապայմանը, ըստ որի ՀՀ-ն հրաժարուեց Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնից։
7. 2022 թ․ օգոստոսի 25-ին Բերձորը, Աղաւնոն եւ Սուսը յանձնուեցին Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ հարակից բնակավայրերով Ադրբեջանին յանձնելը նախատեսուած չէր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ։ Բնակավայրերի յանձնումով Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցան նաեւ Արցախը սնուցող գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը, ինչն իր կործանարար հետեւանքներն ունեցաւ Արցախի շրջափակման օրերին։ Աւելին, այս ամէնի հետեւանքով թշնամին դուրս եկաւ Գորիսի Տեղ գիւղի մատոյցներ` զաւթելով գիւղի հողատարածքներն ու արօտավայրերը։
8. 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինուած ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սիւնիքի, Վաեօց ձորի ուղղութիւններով՝ օկուպացիայի ծաւալը հասցնելով արդէն 220 քառ. կմ։Ունեցանք 200-ից աւելի զոհ, դրա հիմնական պատճառը մինչ այդ տուեալ ուղութեամբ ռազմավարական դիրքերի յանձնումն էր:
9. 2022 թ. Պրահայում բանաւոր, ապա 2023 թ. Գրանդայում գրաւոր համաձայնութեամբ Փաշինեանը կատարեց Ադրբեջանի հերթական պահանջը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Փաշինեանը Գրանդայում անգամ միակողմանի փաստաթուղթ ստորագրեց, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչեց 86.6 քառ.կ մ. ճշտութեամբ։ Փոխարէնը, մինչեւ օրս Ալիեւը որեւէ կերպ չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականութիւնը յստակ տարածքով եւ սահմաններով։ Յետագայում հէնց այս յայտարարութիւններին յղում անելով Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը՝ պաշարելով Արցախը։
10. 2023 թ. սեպտեմբերին՝ Արցախի վրայ յարձակման եւ Արցախում էթնիկ զտում իրականացնելու օրերին Փաշինեանը կատարեց Ադրբեջանի յաջորդ պահանջը՝ մենակ թողնելով արցախահայութեանը,հրապարակային հրաժարուելով ՀՀ քաղաքացի հանդիսացող շուրջ 120,000 մարդու անվտանգութեան ապահովման հարցից։
11. 2024 թուականի փետրուարի 28-ին Տեղ համայնքի հատուածում շփման գիծը հատած Ռուսլան Փենախովին հայկական կողմը, որպէս բարի կամքի դրսեւորում, վերադարձրեց Ադրբեջանին, առանց դրա դիմաց գերիների վերադարձնելու։ Նոյնը տեղի ունեցաւ նաեւ Սիսիանի հատուածից ՀՀ տարածք ներխուժած ադրբենջանցիների պարագայում, ովքեր Կապանում սպանեցին ՀՀ քաղաքացու։ Նրանք եւս Ադրբեջանին վերադարձուեցին առանց փոխանակաման։
12. 2024 թ. պատերազմի սպառնալիքով միւս միակողմանի զիջումը տեղի ունեցաւ Տաւուշում, որտեղ հայկական զօրքերը ետ քաշուեցին իրենց զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանական վերահսկողութեանը յանձնելով 4 գիւղերի տարածքներ։
13. Ադրբեջանի պահանջով Փաշինեանը հրաժարուեց բանակցութիւններում քննարկել արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան եւ վերադարձի հարցերը՝ փակուած համարելով Արցախի հարցը, դրանով փորձելով լիգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացուած ցեղասպանութիւնը Արցախում ։
14. Բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման հնչեցրեց ՀՀ սահմանադրութեան փոփոխութեան վերաբերեալ, մի քանի ամիս անց՝ Փաշինեանը յայտարարեց, որ ՀՀ-ին հարկաւոր է նոր Սահմանադրութիւն՝ նախանշելով հանրաքուէի անցկացման յստակ ժակէտներ։
15. Բանակցային գործընթացում Իլհամ Ալիեւը պահանջ ներկայացրեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար համատեղ դիմում ներկայացնելու վերաբերեալ։ Իր գրառումով Նիկոլ Փաշինեանը համաձայնեց կատարել այդ պահանջը։
16. Տեւական ժամանակ բանակցուող փաստաթղթում անհամաձայնեցուած էին մնում միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման եւ սահմանի երկայնքով ուժերի չտեղակայման վերաբերեալ Ադրբեջանական պահանջները։ 2025 թ. մարտին Ադրբեջանը յայտարարեց, որ այս Հայաստանը համաձայնութիւն է տուել նաեւ այս կէտէրին։ Այսպիսով մասամբ իրականութիւն դարձաւ նաեւ ՀՀ ապառազմականացման Ադրբեջանի պայմանը։
17. Ադրբեջանի պահանջով Հայաստանի հետ համաձայնագրում ամրագրուեց կէտ, որով կողմերը պարտաւորւում են պայքարել երկրի ներսում «խաղաղութեան օրակարգի դէմ» գործողների նկատմամբ, այդպիսով Ադրբեջանին ընձեռելով ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարաւորութիւն։
18. Նիկոլ Փաշինեանը 2021 թուականի յունիսի 12-ին, յուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանին է փոխանցել Արցախի տարածքում գտնուող ականապատ դաշտէրի թուով 972 տեղեկամատեաններ։ 2024 թ. յունուարին, ականապատ դաշտէրի 8 նոր տեղեկամատեան է յանձնել Բաքուին։Դրանք բացառիկ կարեւորութեան քարտէզներ էին,քանի որ ականապատ տարածքները առանց այդ քարտէզների՝ ականազերծելու համար անհրաժեշտ էր 10-15տարի:
Այս զիջումների ցանկը չի ներառում քառասունչորսօրեայ պատերազմի արդիւնքները, որի հետեւանքով մենք կորցրեցինք մեր յաղթանակը, հայկական երկրորդ պետականութիւնը՝ Արցախը՝ 12 հազար քառակուսի կիլօմետր տարածքով, հազարամեայ պատմամշակութեանի ժառանգութեամբ, յուշարձաններով, հանքերով եւ ողջ հարստութեամբ։
Սրանք այն հիմնական զիջումներն են, որ իրականացուել են միակողմանի՝ Ալիեւի հետ գրաւոր կամ բանաւոր պայմանաւորուածութիւնների շրջանակներում։
Այսքանով Բաքուի պահանջները, սակայն, չէն աւարտւում. Ադրբեջանը փաստացի պահանջում է Մինսկի խմբի լուծարում, ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւն, ինչպէս նաեւ «միջանցքի» տրամադրում (իհարկէ անունը կդնէն ճանապահրով ապահւում), ադրբեջացիների բնակեցում Հայաստանում, «անկլաւների» յանձնում:
Հետեւաբար կապիտուլեանտի՝ փաստերը կեղծելու, ստելու, իրականութիւնը խեղաթիւրելու, իր ազգակործան դերակատարութիւնը քօղարկելու բոլոր փորձեր այլեւս սպառուած են»: