Իշխան Սաղաթելեան՝ «Նիկոլն ԱԺ ամբիոնից փաստացի յայտնեց Արցախը Ադրբեջանին ամբողջովին յանձնելու իր մտադրութեան մասին»

Իշխան Սաղաթելեան՝ «Նիկոլն ԱԺ ամբիոնից փաստացի յայտնեց Արցախը Ադրբեջանին ամբողջովին յանձնելու իր մտադրութեան մասին»

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինեանն ԱԺ-ում  հնչեցրել է մի շարք կարեւոր յայտարարութիւններ՝ պնդելով, որ միջազգային ճնշումներով հարկադրուած է Արցախի հարցում  որոշում կայացնել: Նա նաեւ ընդգծել է, որ կողմ է Ադրբեջանական կողմից Հայստանին աջադրուած 5 կէտանոց պայմաններին, ինքը չունի որեւէ  առարկութիւն  եւ ամենակարեւորը, ըստ Փաշինեանի՝ Արցախի մնացեալ մասի կարգավիճակի յստակեցումն իր պաշտօնավարման օրօք այս նորամուծութեամբ է բանակցւում՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցն հիմա ածանցւում է անվտանգութեան երաշխքներին ու իրաւունքներին, եւ ոչ թէ առանջային է ԼՂ կարգավիճակի եւ  ինքորոշման հարցը՝ ինչպէս նախկիններն էին բանակցում ԵԱՀԿ ՄԽ  ֆորմատով: Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնների վերաբերեալ մեկնաբանութեան համար Yerevan.Today-ը դիմեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանին։

«ԱԺ ամբիոնից Նիկոլը այսօր փաստացի յայտարարեց Արցախը Ադրբեջանին յանձնելու իր մտադրութեան մասին։ Նրա բոլոր հիմնաւորումները ոչ այլ ինչ էին, քան սեփական տկարութիւնը թաքցնելու խղճուկ փորձ։ Մի քանի օր առաջ յայտարարել եմ, հիմա նորից կկրկնեմ՝ չե՞ս կարողանում պահել Արցախը, ուրեմն հեռացիր եւ ճանապարհ տուր կարող ուժերին։ Ճիշտ այնպէս, ինչպէս դա եղել է 1998 թուականին։

Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում հիմա։ Ալիեւի եւ Փաշինեանի համագործակցութիւն, որոնք համատեղ ջանքերով սկսել են Արցախի նախիջեւանացման ծրագիրը։ Նրանք երկուսով են ցանկանում որոշել Արցախի ճակատագիրը՝ թքած ունենալով այն փաստի վրայ, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին արցախահայութիւնը հանրաքուէով արդէն իսկ հնչեցրել է իր՝ ազատ եւ անկախ ապրելու շատ յստակ ձեւակերպուած կամքը։

Այն, ինչի մասին ԱԺ ամբիոնից յայտարարեց Փաշինեանը, ոչ այլ ինչ է, քան Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականութիւն։ Եւ դեռ ակնկալում է, որ իր դաւաճան այդ մտադրութեան համար երկնային արքայութեան է արժանանալու։ Իսկ ես յայտարարում եմ, որ չի ստացուելու։ Օրուայ իշխանութիւնների այս փորձերը կասեցուելու են, իսկ նրանց միակ վարձքը՝ սերունդների մշտական անէծքն է լինելու»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Մեր դիտարկմանը, որ ստացւում է՝ ընդամէնը ժամէրի կամ շաբաթների հարց է Արցախի վերջնական կապիտուլեացիան, եւ հայութիւնը հիմա ռեալ տեսնում է, որ կանգնած է Արցախը վեջնականօրէն կորցնելու փաստի առաջ եւ փաստացի արցախահայութիւնը, Սփիւռքը,  Հայաստանի քաղաքացին որեւէ կերպ չի մասնակցում այդ իրավիճակին հանգուցալուծում գտնելու գործին, նորից միայնակ է Փաշինեանը որոշում ընդունում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց․ «Շատ ճիշտ նկատեցիք՝ մեր ժողովուրդն այսօր մասնակից չէ իր ճակատագրի որոշման գործին, նիկոլն ինքը իր խմբակով փորձում է տնօրինել մեր ճակատագիրը։ Մինչդեռ ժամանակին նոյն Փաշինեանը խոստանում էր, որ առանց ժողովրդի կարծիքն հարցնելու որեւէ որոշում չի կայացնելու Արցախի հարցի կապակցութեամբ։

Կայ մի պարզ ճշմարտութիւն՝ սա ազգային հարց է։ Ոչ մի իշխանութիւն՝ առաւել եւս սրանք, չունեն նման լուծումներ տալու մանդատ։ Ժողւուրդն ինքը պէտք է որոշի՝ համաձայնե՞լ մէզ արուող առաջարկներին, թէ՝ ոչ։ Ինչ վերաբերւում է լուծումներին, ապա ասել եւ շարունակելու եմ պնդել՝ առաջին քայլը օրուայ այս ապիկար իշխանութիւնների ժամ առաջ հեռացումն է։ Չի կարելի թոյլ տալ, որ ճակատագրական այս պահին երկրի ու ժողովրդի անունից կապիտուլեացիայ ստորագրած, ամէն կերպ թշնամու առջեւ ստորացուած մէկը խօսի»։

Հ.Գ. Այս պահին Հայաստան դաշինքի պատգամաւորական  խմբերը շարունակում են այցը Սիւնիք ու հանդիպումներ մարզի բնակչութեան հետ:  Քիչ առաջ էլ Գորիսի հրապարակում տեղադրուեց Արցախի դրօշը:

Share