Իշխան Սաղաթելեանը հանդիպել է Անդրէ դը Բիւսի եւ Ժան Ժակ Ֆլաոյի հետ

Իշխան Սաղաթելեանը հանդիպել է Անդրէ դը Բիւսի եւ Ժան Ժակ Ֆլաոյի հետ

ՀՅԴ Հայասատնի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակում յուլիսի 3-ին հանդիպել է Արցախի հետ Բելգիայի ֆրանսախօս բարեկամութեան խմբի նախագահ Անդրէ դը Բիւսին եւ խմբի անդամներից, EMER կուսակցութեան միջազգային յարաբերութիւնների բաժնի ղեկավար Ժան Ժակ Ֆլաոյին։

«Չափազանց բարձր գնահատելով բարեկամական խմբի գործունէութիւնը՝ երկար տարիներ Բելգիայում Արցախի շահերի պաշտպանութեան գործում, ներկայացրել եմ ադրբեջանական շրջափակման արդիւնքում տեղում ստեղծուած իրավիճակը»,- նշել է Իշխան Սաղաթելեանը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարուել նաեւ ադրբեջանական վերջին սադրանքներին, որոնք միտուած են նոր ագրեսիայով էթնիկ զտման ենթարկել Արցախը։

Խոսելով տարածաշրջանային խաղաղութեան ու կայունութեան հաստատման մասին՝ կողմերը շեշտել են, որ առանց Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման ճանաչման, որեւէ կարգաւորում չի յանգեցնելու հակամարտութեան վերջնական եւ արդար լուծման։

Մտքեր են փոխանակուել Արցախի շահերի պաշտպանութեան շուրջ առաջիկայ անելիքների վերաբերեալ։

Share