Իշխան Սաղաթելեանի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Իշխան Սաղաթելեանի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

«Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանութեան նախարարները, Վեհափառ հայրապետը պէտք է հանդիպէն՝ հաշուի առնելով երկրում ստեղծուած իրավիճակը, եւ «միմեանց աչքերի մէջ նայելով, ստեղծուած իրավիճակը գնահատելով՝ գտնէն լուծումներ»:

Սաղաթելեանը նաեւ կոնկրէտ քայլեր է ձեռնարկել այդ ուղղութեամբ: Սեպտեմբեր 14 երեկոյեան նա հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատուական համակարգի տնօրէն Տեր Եսայի քահանայ Արթենեանի համաձայն, Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանին։ Հանդիպմանը քննարկուել է պատգամաւորի կողմից հանրայնացուած առաջարկը՝ առկայ իրավիճակի հանգուցալուծման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախկին նախագահների համախմբման վերաբերեալ: Ամենայն Հայոց Հայրապետն իր պատրաստակամութիւնն է յայտնել նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղուած կը լինէն երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարմանը»

Share