Ֆրանսիայ աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Մարսել քաղաքում մասնակցել է ՀՅ Դաշնակցութեան 132-ամեակի ձեռնարկին, հանդէս եկել ելոյթով:
Ունեցել է ինչպէս ժողովրդային, այնպէս էլ հասարակական֊ քաղաքական հանդիպումներ:
«Մասնաւորապէս հանդիպել եմ Մարսելից ընտրուած Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամաւոր Սապրինայ Ակրեսթի, Հարաւային Ֆրանսայի Շրջանային խորհրդի անդամ Տիտիէ Փարաքեանի, Մարսելի քաղաքային խորհրդի անդամ Ֆիլիպ Քոզեանի եւ այլոց հետ, քննարկել հայ֊ֆրանսիական կապերին առնչուող հարցեր, ներկայացրել ՀՀ֊ի եւ Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակը»,- նշել է Իշխան Սաղաթելեանը ։