Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնուող ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եւրոպական Խորհրդարանում։
Հանդիպումներ են կայացել Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի անդամ Պետէր Վիտանովի, Եւրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Լուկսայ Ֆուրլասի, Խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի հետ։
Աշխատանքային օրուայ աւարտին Իշխան Սաղաթելեանը հանդիպում է ունեցել նաեւ Եւրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։
Հանդիպումների ընթացքում առանձնայատուկ քննարկման նիւթ են դարձել Հայաստանի ու Արցախի շուրջ առկայ անվտանգային մարտահրաւէրները եւ ադրբեջանական շարունակական ագրեսիան։ Իշխան Սաղաթելեանը կարեւորել է Արցախի ինքնորոշման իրաւունքի լիարժէք իրացման եւ կարգավիճակի հարցը, որպէս Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան եւ հակամարտութեան կարգաւորման միջոց։ Շեշտուել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որեւէ լուծում, որով Արցախը կը լինի Ադրբեջանի կազմում։
Եւրոպացի գործընկերներին են ներկայացուել նաեւ «Դիմադրութեան» շարժման նպատակներն ու առաջիկայ ծրագրերը, քննարկուել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
Իշխան Սաղաթելեանի այցը կաւարտուի մի քանի օրից։