ՔՊ-ի՝ արտահերթ նիստին չմասնակցելու արդիւնքում պայքարը աւելի սուր առաջ կը գնայ․ Իշխան Սաղաթելեան

ՔՊ-ի՝ արտահերթ նիստին չմասնակցելու արդիւնքում պայքարը աւելի սուր առաջ կը գնայ․ Իշխան Սաղաթելեան

Վաղուայ արտահերթ նիստի օրակարգը յստակ է․ Արտահերթ նիստի պահանջով ենք հանդէս եկել, որպէսզի ԱԺ-ն հանդէս գայ յայտարարութեան տեքստով տեքստը հրապարակել ենք մի քանի անգամ, դա այն բոլոր կարմիր գծերն են եւ սկզբունքներն են, որով պէտք առաջնորդուի ցանկացած հայանպաստ եւ հայամէտ իշխանութիւն։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը։

Իրենք մէկ ամիս շարունակ ասում էին ընդդիմութիւնը օրակարգ չունի, չի գալիս խորհրդարան վախենում է, ասելիք չունի, եւ երրորդը՝ ընդդիմութեան փողոցային պայքարի նպատակը ոչ թէ Արցախն ու ՀՀ-ն է, այլ՝ իշխանութեան գալն է։

Հարցին, եթէ վաղը ԱԺ իշխանական պատգամաւորները չգան ԱԺ, ի՞նչ է լինելու դրանից յետոյ, Սաղաթելեանը պատասխանեց․ «Վաղուայ օրուայ ընթացքը շատ կարեւոր է, ակախ նրանից կը գան, թէ՝ ոչ, մեր երկու խմբակցութիւնները գնալու են։ Դեռ իրենք շանս ու ժամանակ ունեն ուղղուելու, խելքի գալու եւ մասնակցելու, որովհետեւ չի կարող խորհրդարանական կառավարուող երկրում երկրի կենսական շահերի հետ առնչութիւն ունեցող խնդիրները խորհրդարանում չքննարկուել եւ քաղաքական մեծամասնութիւնը փախնի։ Քաղաքական մեծամասնութիւնը փախչում է, որովհետեւ ասելիք չունի, գայ ի՞նչ ասի։ Սա ջրբաժան է պայքարը աւելի սուր առաջ տանելու իմաստով, որովհետեւ այդ մարդիկ ակնյայտ յայտարարում են այլեւս եւ պաշտօնապէս փաստում, որ իրենք ՀՀ-ի, Արցախի եւ հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեն»։

Նախարարը դա քաղաքական պաշտօն է եւ կրում է նաեւ անձնական պատասխանատուութիւն։ Մեզ համար այս օրերին շատ կարեւոր է նաեւ անձնապէս հասկանալ։ Հիմա ՔՊ-ական ոչ բոլոր պատգամաւորներն են իմ կարծիքով կիսելու այս պատասխանատուութիւնը եւ դաւաճանութիւնը, սա նաեւ իրենց համար է շանս կողմնորոշուելու տարանջատուելու Նիկոլից։ Մենք հասկանում ենք՝ իրենց վախի աստիճանը, հասկանում ենք, որ այդ պաշտօնն իրենց համար թանկ է, բայց հակառակ կողմում դրուած է հայրենիք․ ասաց Իշխան Սաղաթելեանը։

«Այնտեղ պատգամաւորներ կան, որոնց եւ՛ ճակատագիրը, եւ՛ պահուածքի պատճառները յայտնի են, իրենք այլ տարբերակ չունեն։ Խոսքը 10-12 հոգու մասին, միւսները պէտք է իրենց հարց տան՝ ինչու են մտնում այս բեռի եւ պատասխանատուութեան տակ։ Տպաւորութիւն է գերու կարգավիճակում են»,-ասաց Սաղաթելեանը։

«Այն ինչով զբաղուելու է սահմանագծման եւ սահմանազատման յանձնաժողովը լաւ բան չի անելու, որովհետեւ լաւ տեղ չի տանելու․ այս ուղղութեամբ մենք աւելի գլոբալ ենք ձեւակերպել խնդիրը՝ պէտք է դադարեցնել այդ յանձնաժողովի աշխատաքները, քանի դեռ թշնամու զօրքերը գտնւում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Բայց քանի որ իշխանութիւնը ծնկի եկած է , կապիտուլեացիայ ստորագրած է եւ առհասարակ իր աթոռը պահելու համար պատրաստ է ցանկացած զիջման ամէն ինչ սպասելի է»,-համոզմունք յայտնեց Իշխան Սաղաթելեանը՝ վերահաստատելով․ «Մենք դէմ չենք սահմանագծմանն ու սահմանազատմանը, բայց դա չի կարող լինել ուժի սպառնալիքի ներքոյ»,-ասաց նա։

Share