Իշխան Սաղաթելեանը ներկայացրեց նոր կառավարութեան անելիքները

Իշխան Սաղաթելեանը ներկայացրեց նոր կառավարութեան անելիքները

Այստեղ կուսակցական պայքար չկայ, արտօնեալ խմբեր ու անհատներ չկան, այստեղ համաժողովրդական ընդվզում է՝ հանուն իւրաքանչուրիս արժանապատուութեան, հանուն ազգային ինքնութեան, հանուր արդար, ուժեղ , համերաշխ պետութեան, հանուն Արցախի, Հայաստանի։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում մայիսի 9-ին «Դիմադրութեան» շարժման համազգային հանրահաւաքի մեկնարկին․

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս

Սիրելի՛ հայրենակիցներ

Արցախը, Հայաստանի անկախութիւնը վտանգուած են։

Ապազգային, ապիկար իշխանութեան պատճառով։

Այս վիճակը պարտաւոր ենք շտկել։ Հնարաւո՞ր է, աեօ՛։ Ինչպե՞ս։ Ելքը անվտանգութիւն-համերաշխութիւն-կայունութիւն-առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է:

Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պէտք է հեռացնենք սրանց։ Եւ բերէնք մի իշխանութիւն, որը՝

● Կապահովի թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգութեան համակարգը: Այն հիմուած է ռազմավարական գործընկեր երկրների ներգրաւման, Հաեօց զինուած ուժերի վերակառուցման, նոր որակի միջազգային դիւանագիտութեան վրայ:

● Կուերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ ինքնորոշման իրաւունքի երաշխաւոր լինելու՝ Հայաստանի Հանրապետութեան յանձնառութիւնը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում եւ առանց Հայաստանի հետ յուսալի ցամաքային կապի Արցախի անկլաւային վիճակ: Գործուն քայլերը ուղղուած են լինելու 1994 թ. ԵԱՀԿ ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնմանը:

● Կբացառի Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան հաշուին հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակման անուան տակ միջանցքների տրամադրումը:

● Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի ներքոյ չի իրականացնի սահմանազատում եւ սահմանագծում:

● Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւններում կբացառի որեւէ համաձայնութիւն, որը հարցականի տակ կը դնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանութեան իրողութիւնը, ինչպէս նաեւ հայութեան հոգեւոր-մշակութային ժառանգութեան կրողը լինելու իրաւունքը։

● Առաջնահերթ կարեւորութիւն կը տայ պարենային անվտանգութեանը եւ պետական պահուստի խնդիրներին։

● Կարեւորագոյն խնդիր կդիտարկի հայ ռազմագերիների, պատանդառուածների ու պահուող այլ անձանց վերադարձը։

● Կուարի պրոֆէսիոնալիզմի եւ յստակ չափորոշիչներով կադրային քաղաքականութիւն՝ ապահովելով կառավարման համակարգային ճգնաժամի յաղթահարումը: Պետութեան կառավարումից իսպառ բացառուելու են պոպուլիզմը, սուտը, կեղծիքը, անգործութիւնը, անպատասխանատուութիւնը, կոռուպցիայի բացայայտ եւ թաքնուած ցանկացած դրսեւորում։ Խրախուսուելու է աշխատասիրութիւնը, պետական եւ ազգային մտածելակերպը, անյատական եւ կոլեկտիւ պատասխանատուութիւնը: Կձեւաւորուի գործունակ եւ արդիւնաւետ պետական կառավարման նոր կառուցուածք: Առաջնահերթ կարգով վերականգնուելու են գիւղատնտեսութեան եւ մշակոյթի նախարարութիւնները, վերակառուցուելու է իրաւապահ համակարգը՝ դրանք ամբողջութեամբ ծառայեցնելով քաղաքացուն: Քաղաքում եւ գիւղում բնակուող մարդու բարեկեցութիւնը լինելու է վարուող ոլորտային քաղաքականութեան, պաշտօնատար անձի գործունէութեան գնահատման չափանիշ: Տնտեսական աճը ուղղակիօրէն պէտք է արտացոլուի կենսամակարդակի վրայ՝ ապահովելով եկամուտների կայուն աճ։ Մարդկանց վարկային եւ պարտքային բեռը չպէտք է զրկի նրանց արժանապատիւ ապրելու հնարաւորութիւնից:

Սիրելի՛ հայրենակիցներ

● Վերականգնելու ենք ներքին համերաշխութիւնը, հասնելու ենք համահայկական ներուժի մէկտեղմանը՝ վերացնելով խորացող ատելութիւնը, պառակտուածութիւնը եւ անտարբերութիւնը: Կբացառուէն մեր կեանքում անցեալի եւ ներկայի արատաւոր բարքերը՝ երկիրը զերծ պահելով ցնցումներից։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս կոնտեքստում ուզում եմ անդրադառնալ մի հարցի՝ այս օրերին յաճախ տրուող․ շատ է խօսւում՝ հանրահաւաքի վայրում յայտնւում են մարդիկ, որոնք անընդունելի են եւ ․․․․․․․օդիոզ, նախկինում պաշտօն զբաղեցրած։

● Սփիւռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու եւ ազգային միւս կառոյցների անմիջական ներգրաւմամբ կձեւաւօրէն ներքին ու արտաքին մարտահրաւէրները դիմագրաւելու համահայկական յստակ օրակարգեր։

Այդպիսի իշխանութիւն ձեւաւորելու համար անհրաժեշտ է.

● Ազգային համաձայնութեան/ժամանակաւոր կառավարութիւն: Սա նշանակում է՝ դերակատար քաղաքական ուժերը ստանձնում են հաւաքական պատասխանատուութիւն՝ ձեւաւորելով պետութեան կառավարման իւրայատուկ «ազգային հաւաքական», որը կբացառի մէկ անձի ներքոյ իշխանութեան կենտրոնացումը:

● Սրանց հեռացնելուց յետոյ կը հրապարակէնք այն 250 բարձրակարգ մասնագէտների անունները, որոնք առաջիկայ տարիներին կը լինէն մեր կառավարման համակարգի ու պետական ապարատի յենասիւնը։ Նրանցից չի պահանջուելու ո՛չ կուսակցականութիւն, ո՛չ հաւատարմութիւն ինչ-որ մէկի անձի, ո՛չ ղազագիր։ Նրանք ուսապարկի կարգավիճակ չէն ունենալու, այդ մարդիկ ունակ էլ չէն այդպիսի վարքագծի։ Նրանցից շատ-շատերին դուք ճանաչում եք, նրանք մեր մէջ են։ Նրանք արդէն 4 տարի ու այսօր էլ պայքարում են հանուն մեր երկրի ազատութեան, հանուն ամուր պետականութեան, հանուն Արցախի, հանուն հզօրացման ու թուրքին մեր երկրից քշելու։ Նրանք գրեթէ բոլորն այստեղ են, պայքարի թոհուբոհում, հրապարակում, փողոցներում կամ ազատ մամուլի եթերում։ Նրանք իսկական հայրենասէրներ են, Պրոֆեսիոնալներ, որոնց գործունեութեամբ կարող է հպարտանալ ցանկացած պետական համակարգ ցանկացած երկրում։

● Բացառել կարեւորագոյն հարցերի վերաբերեալ վարչապետի միանձնեայ որոշումների կայացումը։ Վարչապետը պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերով կարող է որոշումներ գործադրել միայն անվտանգութեան խորհրդի հետ միաձայնութեամբ։ Վարչապետի գերլիազօրութիւնները սահմանափակուելու են, ներդրուելու են իրական պառլամենտական կառավարման մեխանիզմներ։ Ընդունուելու է նոր օրէնք անվտանգութեան խորհրդի եւ կառավարութեան կառուցուածքի ու գործունէութեան վերաբերեալ։

● Պետք է արագ ձեւաւորել զինուած ուժերի բարձրագոյն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիւանագիտական կորպուսը՝ համակարգ վերադարձնելով պրոֆէսիոնալ կադրերին, նուազագոյնի հասցնելով քաղաքական նշանակումները։

Ժամանակաւոր կառավարութիւնը

1․Անմիջապէս կձեւաւորուի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թէ վախի, պարտուողականութեան ու թրքամէտութեան դիրքերից, այլ բացառապէս մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դէպքում՝ նաեւ Թուրքիայի հետ։ Կբանակցի յստակ ու լաւ մշակուած հայեցակարգով։ Խումբ, որը երբեք ոչ մի ազգային հարցի նշաձող չի իջեցնի։ Նշեմ նաեւ Արցախում տեղակայուած ռուս խաղաղապահների դերի նուազեցումն անթոյլատրելի է։

2․Հետեւողական քայլերով մենք կուերացնենք ատելութեան մթնոլորտը երկրում, մարդիկ այլեւս չէն հետապնդուի իրենց քաղաքական հայեացքների համար, իսկ օրէնքը հաւասար է լինելու բոլորի համար՝ անկախ կարգավիճակից։

● Հայաստանը կրկին դառնալու է ներդրումների համար գրաւիչ երկիր, իսկ Երեւանը կրկին դառնալու է համայն հայութեան մայրաքաղաքը։

● Իրավիճակի կայունացումից յետոյ (ենթադրաբար 1-1.5 տարի յետոյ) կազմակերպուելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրութիւններ։ Ինչպե՞ս հասնել դրան։

Ազգակործան վարչախմբին իշխանութիւնից զրկելը ենթադրում է երկու փուլ՝ երկիշխանութեան առաջացում եւ գործող իշխանութիւնների հեռացում։ Երկիշխանութիւնն արդէն կայանում է, որի դրսեւորումներն են՝

1․ձեւաւորուել է լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցութեամբ։ Այս հրապարակը դարձել է գործոն։

2. թէ՛ երկրի ներսում, թէ՛ արտաքին աշխարհի համար փաստուել է, որ Նիկոլը երկիրը նոր զիջումների տանելու համար լեգիտիմ մանդատ չունի,

3. հանրային ճնշմամբ իշխանութիւնները ստիպուած արդէն փորձում են քօղարկել իրենց հայրենադաւ ծրագրերը,

4. իշխանութեան միակ յենարանը մնացել է ոստիկական բիրտ ուժը,

5. երկրում քաղաքական ճգնաժամ է։ 2021թ. ընտրութիւնները, որ մի հարց չէն լուծել։

Հստակ կարող ենք արձանագրել, որ իշխանութիւնների հեռացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկայ են՝

Իշխանութիւնն անկարող է կասեցնել ժողովրդային շարժումը․

Ըստ այդմ՝ մեր առաջիկայ խնդիրներն են՝

1․ Ի ցոյց դնել, որ փաստացի իշխանութիւնը հրապարակներում է։

2․ Ի ցոյց դնել, որ իշխանութիւնն անկարող է ժողովրդի ցասումի առջեւ։ Այլ խօսքով՝ ժողովուրդը պէտք է դառնայ իրողութեան լիարժէք տէրը, թելադրի իր կամքը՝ փակելով ու բացելով ինչ ուզի եւ երբ ուզի։ Սա վերջնականապէս ակնյայտ կը դարձնի Նիկոլի փաստացի իշխանազրկումը, որից յետոյ Նիկոլի հրաժարականը կը դառնայ անխուսափելի։

Ի՞նչ է պէտք դրա համար։ Ընդամէնը մի բան, սիրելի՛ հայրենակիցներ, մեծացնել անհնազանդութեան ակցիաների ծաւալները, մասնակիցների քանակը եւ դառնալ իրադրութեան տէրը․ սա է առաւջիկայ օրերին մեր առջեւ դրուած խնդիրը։

Ես այստեղից դիմում եմ Հայաստանի, Արցախի, Սփիւռքի քաղաքական ուժերին, հասարակական ուժերին, սոցիալական բոլոր շերտերին, մասնագիտական շրջանակներին, կարող անհատներին, հոգեւոր-մշակութային-կրթական, բիզնեսի, Այ Թի, ռազմական գործիչներին, բոլորին՝ Հայաստանն ամենքինս է։ Կանգնենք կողք կողքի։ Մենք կարող ենք լուծել ցանկացած խնդիր։

Այստեղ կուսակցական պայքար չկայ, արտօնեալ խմբեր ու անհատներ չկան, այստեղ համաժողովրդական ընդվզում է՝ հանուն իւրաքանչուրիս արժանապատուութեան, հանուն ազգային ինքնութեան, հանուր արդար, ուժեղ , համերաշխ պետութեան, հանուն Արցախի, Հայաստանի։

Վստահէ՛ք, մասնակցէ՛ք, մենք յաղթելու ենք։

Share