Ակցիան գլխաւորող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանի խումբը շրջափակեց ոստիկանական մեքենաներն ու ազատեց աւտօմեքենաների մէջ գտնուող ցուցարարներին։
«Մեր քաղաքացիները ներսում էին, մենք էլ շրջափակել էինք մեքենան, միաժամանակ փակ է փողոցը։ Մեր անհնազանդութեան ակցիաները շարունակւում են, իսկ ժամը 18։00-ին տեղի կ’ունենայ հաւաք Ֆրանսիայի հրապարակում»,-լրագրողներին ասաց Իշխան Սաղաթելեանը։
Նրանք սկսեցին վանկարկել՝ «ոստիկանը Նիկոլ չէ»։
Մայրաքաղաքում հազարաւոր ոստիկանների թւում կան նաեւ դիմակաւոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերուել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնուած են անյայտ կարգավիճակի մարդիկ: