Ատրպէյճան հիմնայատակ ոչնչացուցած է Բերձորի Ս. Համբարձում եկեղեցին

Ատրպէյճան հիմնայատակ ոչնչացուցած է Բերձորի Ս. Համբարձում եկեղեցին

Արբանեակային վերջին լուսանկարներէն կը պարզուի, որ Ատրպէյճանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնայատակ ոչնչացուցած է Բերձորի Ս. Համբարձում եկեղեցին։ Այս մասին կը, յայտնէ «Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող» հիմնադրամի ֆէյսպուքեան էջը։

Հիմնադրամի ղեկավարներէն Ռաֆֆի Քորթոշեան կը տեղեկացնէ, որ եկեղեցւոյ հիմքը դրուած էր 1996-ին: Գմբէթաւոր յօրինուածքով, սրբատաշ պազալտով կառուցուած եկեղեցւոյ կառուցումը աւարտած էր երկու տարի անց և օծուած՝ 31 Մայիս 1998-ին։

kantsasar.com

Share