Մոսկուան պնդում է՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրականացրել են փաստաթղթով ստանձնած բոլոր պարտաւորութիւնները, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերեալ պնդումներին՝ ռուսական կողմը փաստէր է պահանջում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում յայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտօնական ներկայացուցիչ Մարիայ Զախարովան։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մեղադրանքներին, մենք ցանկանում ենք, որպէսզի փաստէր ներկայացուէն։ Եթէ կայ որեւէ փաստաթուղթ ինչ-որ միջազգային կազմակերպութիւններից, որոնց Երեւանում հեղինակաւոր են համարում՝ օրինակ ՄԱԿ կամ այլ կազմակերպութիւն։ Եթէ կայ թեկուզ ինչ-որ փաստաթուղթ կամ յայտարարութիւն, որը վկայում է, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում եմ, բարի եղեք մէզ յղումներ տրամադրեք», — ասել է Զախարովան։
Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի յարձակման հետեւանքով, ըստ հայկական կողմի, Ղարաբաղը տուել է 223 զոհ, որոնցից 25-ը՝ խաղաղ բնակիչ, այդ թւում՝ 5 երեխայ։
Վաշինգտօնն էլ օրեր առաջ յայտարարեց, թէ Ադրբեջանն ընդգրկում է Կրոնական ազատութեան դիտարկման ցանկում՝ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական սրբավայրերի պահպանման առնչութեամբ առկայ մտահոգութիւններից յետոյ:
azatutyun.am