Ռուսաստանը կտրականապէս մերժում է մեղադրանքները

Ռուսաստանը կտրականապէս մերժում է մեղադրանքները

Ռուսաստանը կտրականապէս չի ընդունում Հայաստանի իշխանութիւնների կշտամբանքները՝ կապուած ՀԱՊԿ-ի կողմից Երեւանի նկատմամբ իր մանդատն ու պարտաւորութիւնները իբր չկատարելու վերաբերեալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին յայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Մեր կողմից ցանկանում ենք կրկին ընդգծել, որ կտրականապէս մերժում ենք Հայաստանի իշխանութիւնների կշտամբանքները 2021 եւ 2022 թուականներին տարածաշրջանում տեղի ունեցած յայտնի իրադարձութիւնների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երեւանի նկատմամբ իր մանդատն ու պարտաւորութիւնները իբր չկատարելու վերաբերեալ»,- ասել են նախարարութիւնից։

Share