Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լաւրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են քաղաքական երկխօսութիւն կառուցելու իրենց մտադրութիւնը եւ քննարկել Անդրկովկասում տիրող իրավիճակը:
Սերգեյ Լաւրովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը հաստատել են Մոսկուայի եւ Թեհրանի յանձնառութիւնը տարբեր մակարդակներում քաղաքական երկխօսութեան յետագայ զարգացմանը։
Հաստատուել է Մոսկուայի եւ Թեհրանի մտադրութիւնը՝ յետագայում զարգացնելու քաղաքական երկխօսութիւնը տարբեր մակարդակներում եւ փոխշայաւէտ համագործակցութիւնը փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Կայացել է մտքերի շահագրգիռ փոխանակում առանցքային միջազգային թեմաների շուրջ, անդրադարձ է կատարուել տարածաշրջանային արդի խնդիրներին՝ շեշտը դնելով Անդրկովկասում տիրող իրավիճակի վրայ: