Փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ եւ հայոց պետականութիւնը․ Սաակաշուիլին՝ Փաշինեանին

Փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ եւ հայոց պետականութիւնը․ Սաակաշուիլին՝ Փաշինեանին



Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշուիլին իր ֆեյսբուքեան էջում գրառում է արել՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին եւ խորհուրդ տալով հնարաւորինս շուտ խզել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ։

Նրա խօսքով՝ Ռուսաստանն արգելել է հայկական գրեթէ բոլոր գիւղմթերքների եւ կոնեակի ներկրումը, սակայն այս արգելքը պէտք է նախազգուշացում լինի Փաշինեանի համար, քանի որ Պուտինը ոչ թէ սկսել է չսիրել հայկական կոնեակը, այլ հէնց Փաշինեանին, իսկ էմբարգոն նրան իշխանութիւնից հեռացնելու հերթական քայլն է։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշուիլի

«Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. յարգելի՛ Նիկոլ, փախի՛ր։ Փախի՛ր արագ, առանց հետ նայելու ՀԱՊԿ-ից, ԵւրԱզԷՍ-ից, վազիր դէպի Եւրամիութիւն, ՆԱՏՕ, դէպի նոր տարածաշրջանային միութիւններ։

Բայց ամենակարեւորը՝ փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ եւ հայոց պետականութիւնը։ Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Խուսափեք դրանից՝ ողջ մնալու համար:

Համոզուած եմ՝ դեռ ուշ չէ: Եւ դադարեք դանդաղել ու տատանուել: Ուշացումը նման է մահուան», — գրել է Սաակաշուիլին:

Share