«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր, գործարար Ռուբէն Վարդանեանը շարունակում է Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:
Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Կարեւոր եմ համարում տարբեր երկրների ազդեցիկ անձանց բացատրել Արցախի անվտանգութեան ու զարգացման ապահովման մեր գործողութիւնները։Այսօր եւ՛ Սփիւռքի, եւ՛ Հայաստանի բարեկամների համար շատ կարեւոր է օգտագործել այս արտաքին ռեսուրսը ի շահ հայ ժողովրդի։Այսօր եւ վաղը Ֆրանսիայում մասնակցելու եմ մասնաւոր միջոցառման, ինչպէս նաեւ նախատեսում եմ հանդիպումներ այնպիսի անձանց հետ, որոնք կարող են կարեւոր ներդրում ունենալ մեր ընդհանուր գործում»,- նշուած է գրառման մէջ:
Յիշեցնենք, որ վարդանեանը աւելի շուտ յայտարարել էր` «Ես ամեն ինչ կանեմ, որ Արցախում իրաւիճակը փոխուի»