Քաղաքագետ, Իրաւաբան և Օրակարգի աշխատակից Ռոբերտ Մարգարեանը ելոյթ է ունեցել Ֆրանսիայի հրապարակում:
«Տասնեակ հազարաւոր կմ հեռաւորութիւնից եկել եմ՝ ձեր կողքին լինելու։ Ձեր հետ միասին քայլում եմ Երեւանի փողոցներում ու իմ ձայնը միացնում եմ ձեր ձայնին՝ պահանջելով այս ապիկար իշխանութիւնների հեռացումը, պահանջելով առանց Նիկլոլի, առանց թուրքի Հայաստան». իր ելոյթում ասաց Ռոբերտ Մարգարեանը։
«Ինձ ոչ ոք չի խնդրել գալ, մասնակից դառնալ այս շարժմանը, ինձ թելադրել է իմ խիղճը, իմ դատողութիւնը։ Ես այստեղ չէի լինի, եթէ դուք հրապարակ դուրս եկած լինէիք սոցիալ- տնտեսական խնդրի պատճառով։ Ես այստեղ եմ, որովհետեւ վտանգուած է հայրենիքը: Իսկ այդ հայրենիքը միայն ձերը չէ, այդ հայրենիքը նաեւ իմն է, ինչպէս նաեւ բոլոր սփիւռքահայերինը, ովքեր ապրում են աշխարհի տարբեր կէտէրում։ Նրանցից իւրաքանչիւրը հայ ժողովրդի մասնիկն է եւ ունի հայ ժողովրդի քաղաքացիութիւն։ Մեզ համար հայրենիքն սկսւում է Արցախով, հասնում այստեղ, շարունակւում մինչեւ Արեւմտեան Հայաստան։ Ով փորձի դրանից մէկ մասնիկը խլել, տալ ուրիշին, նրան դէմ ենք կանգնելու Սփիւռքում։ Սփիւռքն ունի իր կարմիր գծերը, եւ որեւէ մէկն իրաւունք չունի հատել դրանք»,- ասաց Ռոբերտ Մարգարեանը:
Ամբողջ ելոյթէ տեսնել տեսանիւթում