Ռոբերտ Քոչարեանը հրաժարուել է մասնակցել «Հայաստան» հիմնադրամի խորհրդի նիստին

Ռոբերտ Քոչարեանը հրաժարուել է մասնակցել «Հայաստան» հիմնադրամի խորհրդի նիստին

Յունիսի 25-ին, հրաւիրուած է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։

Yerevan.Today-ը  դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի համակարգող Բագրատ Միկոյեանին՝ իմանալու՝ մասնակցելո՞ւ է երկրորդ նախագահը հոգաբարձուների խորհրդի նիստին, քանի որ հանդիսանում է խորհրդի անդամ։

Բագրատ Միկոյեանը պատասխանեց․ «Նախագահ Քոչարեանը հրաժարուել է ընդգրկուել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապուած հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատուածում ֆինանսական թափանցիկութեան, վստահելիութեան եւ հաշուետուողականութեան կորստի հետ»:

Յիշեցնենք, որ 44-օրեայ պատերազմի օրերին համահայկական հանգանակութեամբ ստացուած գումարներից 107 մլն դոլար փոխանցուել է ՀՀ պետական բիւջէ եւ, ինչպէս ՀՀ կառավարութեան ղեկավարը յայտնեց, դարձել է սովորական ծախս՝ աշխատավարձ, պարգեւատրում եւ այլն։ Որոշումը կայացուել էր առանց հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների, այդ թւում՝ ՀՀ եւ ԱՀ նախկին նախագահների մասնակցութեան, աւելին՝ մասնակցութեան հրաւէր նրանց չէր ուղարկուել։

Հիմնադրամի խորհրդի կազմից միայն Ռոբերտ Քոչարեանն էր, որ հարց էր բարձրացրել եւ պահանջել հիմնաւորել, թէ ինչ հիմքով են գումարը դուրս գրել: Այդ մասին նաեւ հետևեալ տեսանիւթն էր տարածուել համացանցում:

Share