Վրաստանում գործում է 25 հազար ակտիւ հասարակական կազմակերպութիւն, որոնց, ուշադրութիւն, 90%-ը ֆինանսաւորւում է օտարերկրեայ աղբիւրներից։
Սա ամենաբարձր ցուցանիշներից մէկն է աշխարհում՝ հաշուի առնելով այն փաստը, որ Վրաստանի բնակչութիւնը կազմում է 3,7 միլիոն։ Սա նշանակում է, որ Վրաստանի իւրաքանչիւր 148 քաղաքացուն բաժին է ընկնում գրեթէ մէկ ՀԿ:
Մ. Սահակաշուիլին երկիրը պարզապէս սարքել էր արեւմտեան ՀԿ-ների պետութիւն՝ ՀԿ-պետութիւն:
Ահա թէ ինչու էր 2023 եւ 2024 թուականներին Արեւմուտքը կատաղի պայքար մղում «Օտարերկրեայ ազդեցութեան թափանցիկութեան մասին» օրէնքի ընդունման դէմ, իսկ Վրաստանի իշխանութիւններն այդքան անզիջող գտնուեցին տուեալ հարցում եւ անտեսեցին Արեւմուտքի ջղաձգումները: Միայն մի փաստ. իւրաքանչիւր ՀԿ-ի ֆինանսաւորման 82-90%-ի մասին տեղեկատուութիւնը կառավարութեանը հասանելի չէր:
Այսինքն՝ Վրաստանում ստեղծուել էր ստուերային կառավարման սիստեմ, որի պայմաններում հասարակութիւնը ձեւականօրէն կառավարւում էր պետական ինստիտուտների, իսկ փաստացի՝ արտաքին ուժերի կողմից:
Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրութիւններին իշխող «Վրացական երազանքի» յաղթանակը Վրաստանի սուվերէնութեան ամրապնդման, տնտեսական վերելքի ու տարանցիկ մէգանախագծերի իրականացման ուղղութեամբ եւս մի կարեւոր քայլ է լինելու: Դրա այլընտրանքը ՌԴ-ի դէմ 2-րդ ճակատի՝ Արեւմուտքի «պոլիգոնի» վերածուելն է, քաոսն ու այլասերումը:
Լուսանկարում՝ Սոզար Սուբարն է, Վրաստանի նախկին ՄԻՊ-ը, «Ժողովրդի ուժը» իշխանական կուսակցութեան ղեկավարներից, «Օտարերկրեայ ազդեցութեան թափանցիկութեան մասին» օրէնքի նախաձեռնող-ջատագովներից եւ Վրաստանի սուվերէնութեան վերականգնման համար պայքարող ազդեցիկ գործիչներից մէկը: