Ֆրանսիայի հրապարակում այսօր, յունիսի 3-ին մեկնարկեց «Դիմադրութեան» շարժման հանրհաւաքը:
Երկրի բարձրագոյն օրէնսդիր մարմնում, խորհրդարանական կառավարման երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը հրաժարուեց քննարկել երկրի կենսական նշանակութիւն ունեցող հարցերը, Ֆրանսիայի հրապարակում, ԱԺ արտահերթ նիստի չկայանալուց յետոյ, յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը։
«ԱԺ կանոնակարգ-օրէնքի համաձայն, դեռ 4 ժամ ԱԺ նիստը բաց է, եւ 4 ժամ դեռ հնարաւորութիւն կայ, որպէսզի իրենք խելքի գան եւ գան խորհրդարան, որ տեղի ունենայ այդ շատ կարեւոր նիստը», – ասաց Սաղաթելեանը։
Նա յայտարարեց, որ խորհրդարանում գտնուող ընդդիմադիր պատգամաւորները շուտով կը գան Ֆրանսիայի հրապարակ, միասին կ’որոշեն յետագայ անելիքները, իսկ մինչ այդ ելոյթ կ’ունենան ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասեանը («Աշոտ երկաթ»)։
«Այստեղ հրապարակում հաւաքուած են հայրենասէրներ, մարդիկ, որ սիրում են մեր հայրենիքը, մեր հաւատը, որոնք մեր եկեղեցու, աւանդոյթների պատրիոտ են»,-իր ելոյթում ասաց ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:
Նա ասաց՝ ցուցարարների շրջանում մի փոքր վատատեսութիւն է նկատում։
«Պետք է այն հեռացնել, որեւէ մէկի մօտ վատատեսութիւն չպէտք է լինի։ Մենք մեծ գործ ենք անում, իսկ մեծ գործերը շտապել չէն սիրում, պէտք է համբերութիւն, հանգստութիւն։ Յաղթանակ անպայման լինելու է, պէտք է զինուել համբերութեամբ ու սպասել»,-ասաց Խաչատուրովը։
Խլուրդները, խաւարասէրները, ովքեր գէտնի տակ թափառում են, այսօր խաբում են մեր ժողովրդին, թէ մենք տիեզերք ենք թռել, իսկ ո՞վ է այդ տիեզերագնացը, ձեր չկայացած առաջնո՞րդը. իր խօսքում ասաց«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասեանը:
«Կոչ եմ անում բոլորին եւ ուզում եմ այն ընդունելի լինի այն մարդկանց համար, ովքեր 100-ամեակ շարունակ ծափահարել են իրենց հերոսներին եւ կոչ եմ անում նրանց, ովքեր այդ հերոսապատումը կերտել են: Յաջորդը՝ իմ ժողովորդի ծոցից դուրս եկած այն բոլոր սպորտսմենները, ովքեր աշխարհի տարբեր հարթակներում կերտել են յաղթանակ եւ իրենց ուսերին են տարել մեր պետութեան դրօշը, ես ուզում եմ, որ այսօր, վաղը նրանք լինէն այս հարթակում՝ իրենց դրօշներով հանդերձ: Վաղը, եթէ իրենք չեկան, ապա ում դրօշն են բարձրացնելու իրենս ուսերին, Ադրբեջա՞նի, Թուրքիա՞յի, թե՞ Թուրանի: Խոսքս ուղղում եմ իմ ազգի գրականագէտներին, լեզուաբաններին, պատմաբաններին, որոնք այսօր տարբեր կրթօջախներում դասաւանդում են լեզու, գրականութիւն, պատմութիւն, ինչ պատմութեան մասին է խօսքը, երբ վաղը ձեզ պարտադրելու են թուրքերէն»:
Եկեք բոլորս բռունցքներս բարձրացնենք ու գոռանք՝ ռեւանշ լինելու է»,- ասաց նա:
Ազգային ժողով ներկայացուած յայտարարութեան 7 կէտէրը բխում են Հայաստանի անկախութեան հռչակագրից, Սահմանադրութիւնից, մեր պատուից ու թասիբից. յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանն
«Մենք այդ նախագիծը ներկայացրել էինք Ազհային ժողով, բայց պատկերացրեք՝ ԱԺ-ում ներկայ էին ընդդիմադիր խմբակցութիւնների պատգամաւորներն ու վերջ»,- ասաց պատգամաւորը:
Հապարակում հաւաքուածները վանկարկեցին՝ «ամօթ», «ամօթ»։
Իշխան Սաղաթելեանը առաջարկեց քայլերթ կատարել դէպի ՀՀ կառավարութիւն. այնտեղ կը ներկայացնենք մեր պահանջներն ու անելիքները։
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով երթը Սայաթ Նովայ-Նալբանդեան փողոցներով շարժուեց դէպի ՀՀ կառավարութիւն։
«Մենք շրջափակում ենք կառավարութեան բոլոր 6 մուտքերը։ Որեւէ մէկը շէնք մտնելու փորձ չանի, ոստիկանութեան հետ կոնֆլիկտի մէջ չեք մտնում: Այս պահին մեր առջեւ դրուած խնդիրը դա է»,- կառավարութեան շէնքի մօտ յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դաւաճան», «դաւաճան հեռացիր»՝ վանկարկեցին քաղաքացիները։
Կառաւարութեան շէնքի մօտ կենտրոնացած են մեծաքանակ ոստիկանական ուժեր։