Ընդդիմութեան մեր աղբիւրը յայտնում է, որ վերջին օրերին Դիմադրութեան ղեկավար կազմը յաճախակի քննարկումներ եւ ժողովներ է անում, ռազմավարական եւ տակտիկական հարցեր քննարկում։ Ըստ Past.am-ի աղբիւրի, չնայած ոգեւորութեան բարձր տրամադրութեանը, մեծ ուշադրութիւն է դարձւում գործողութիւնների ռիսկայնութեան, ժողովրդին որեւէ պարագայում «արկածախնդրութեան» չտանելու մասով։
Վերջին օրերին կայացած հաւաքի մասնակիցները հաւանութեան են արժանացրել Իշխան Սաղաթելեանի նորացուած գործողութիւնների պլանը, որը կմեկնարկի յունիսի 3-ից յետոյ, սակայն մանրամասները գաղտնի են պահւում։
Սկզբնաղբիւր՝ Past.am