Փաշինեանն է այս ամէնին հասցրել: Իր կարգախօսն է՝ բոլորը մեղաւոր են բացի իրենից-  Աղաւնոյի գիւղապետ Անդրանիկ Չաուշեան

Փաշինեանն է այս ամէնին հասցրել: Իր կարգախօսն է՝ բոլորը մեղաւոր են բացի իրենից- Աղաւնոյի գիւղապետ Անդրանիկ Չաուշեան

Բերձորի եւ Աղաւնոյի բնակիչներին մինչեւ օգոստոսի 25-ը տրուել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար

Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարար Հայկ Խանումեանը մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ է տուել Աղաւնոյի եւ Բերձորի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Աղաւնոյի գիւղապետ Անդրանիկ Չաուշեանը։

«Հայկ Խանումեանը մէզ տարհանման ծրագիրն է ներկայացրել, ասել է՝ ով որտեղ է գնալու, ինչ է անելու։ Մենք թուղթ ենք լրացնելու, նշելու ենք՝ իւրաքանչիւրս որտեղ է գնալու։ Ընդհանուր առմամբ՝ գիւղի բնակիչները պատրաստ էին, գիտեին՝ ինչ էլ ինելու: Այսքան ժամանակ մէզ չէին աջակցում, զօրք չէին բերում: Ժողովրդին, եթէ զէնք բերէն տան, հզօրացնեն, բոլորն էլ պայքարող են: Ոչ ոք էլ չի ուզում իր տնից դուրս գայ»,- նշեց Չաուշեանը:

Անդրանիկ Չաուշեանի խօսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ եւս հարցը քննարկուել է։

«Նախագահը չի կարող ոչ բացատրի, ոչ էլ պատճառաբանի, քանի որ ինքը բանակցող կողմ չի: Ես իրեն չեմ արդարացնում, բայց իրենից ի՞նչ պահանջենք: Փաշինեանն է այս ամէնին հասցրել: Իրայ կարգախօսն է՝ բոլորը մեղաւոր են բացի իրենից»,- ընդգծեց Անդրանիկ Չաուշեանը։

Share