Շրջափակուեց ՀՀ նախագահի նստավայրը

Շրջափակուեց ՀՀ նախագահի նստավայրը

«Դիմադրութիւն» շարժման մասնակիցներն այսօր, մայիսի 25-ի վաղ առաւօտեան հաւաքուել էին Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկեց երթ Երեւանի փողոցներով: Այս անգամ երթի կանգառը Բաղրամեան 26-ն էր՝ ՀՀ նախագահի նստավայրը։

Նախագահականի շէնքի մօտ «Դիմադրութիւն» շարժման մասնակիցները ՀՅԴ ԳՄ ներակայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հրահանգով շրջափակեցին շէնքը։

Փակում ենք այդ շէնքի բոլոր մուտքերը, քանի որ երկրում պրոցեսներ են տեղի ունենում, բայց այդտեղ նստած անձը ոչ թէ ՀՀ նախագահ է, այլ ընդամէնը ՔՊ ներկայացուցիչ․ յայտարարեց նա։

Շարժման մասնակիցների նպատակն էր թոյլ չտալ, որպէսզի աշխատակիցները մտնէն նախագահականի շէնք։

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը յայտարարեց, որ շարժումն ամէն օր պատրաստւում է պետական տարբեր կառոյցների շէնքեր շրջափակել։

Նա նշեց, որ այդ շէնք՝ ՀՀ նախագահի նստավայր օրերով կարող է որեւէ աշխատակից չմտնել, որովհետեւ այդ մարդիկ չէն կատարում Սահմանադրութեամբ իրենց վերապահուած գործառոյթները։

Իրավիճակը լարուեց, ցուցարարների եւ ոստիկանութեան աշխատակիցների միջեւ հրմշտոց սկսուեց: Բերուեցին ոստիկանական լրացուցիչ ուժեր։

Ոստիկանները փորձեցին հեռացնել ցուցարարներին դարպասների մօտից։

Իշխան Սաղաթելեանը կոչով դիմեց շարժման մասնակիցներին․ «Ամէն ինչ նորմալ է, գիծը պահեք, ամէն ինչ մեր ուզածով է, ոչ ոք չի շարժւում: Շենքը շրջափակուած է, մենք մեր աշխատանքն ենք անում»:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի նստավայրից բացի շրջափակուած է նաեւ ՀՀ անվտանգութեան խորհրդի շէնքը․ «ՀՀ անվտանգութեան խորհրդի շէնքը նոյնպէս շրջափակուած է, որովհետեւ դա միւս պետական հաստատութիւնն է, որը որեւէ կերպ առնչութիւն չունի ՀՀ եւ հայութեան շահերի հետ»-, ասաց նա։

Նա վստահեցրեց, որ մուտքերը փակելուց յետոյ որեւէ աշխատակից ներս չի մտել եւ ոչ մէկը դուրս չի եկել։ Այս տարածքում է գտնւում նաեւ Համահայկական հիմնադրամը, նրանք եւս չէն կարողացել շէնք մտնել։

Իշխան Սաղաթելեանը առաջարկեց, որպէսզի պատգամաւորները բարձրանան ԱԽ շէնք, եւ անձամբ փոխանցէն ժողովրդի պահանջը այդ դաւաճաններին»։ Սակայն պարզուել է, ներսում մարդ չի եղել․ «Աշխատանքի չէն կարողացել գալ, այդ պատճառով էլ ձեզ ընդունող անձ չկայ»,- ցուցարարներին յայտնել են ոստիկանները։

10 րոպէից դադարեցնում ենք շրջափակումը եւ շարունակում մեր երթը.«Քանի որ այս շէնքերում անտէրութիւն է՝ այլեւս անիմաստ է շրջափակման մէջ պահել, ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ովքեր այս պահին գտնւում ենք ՀՀ անվտանգութեան խորհրդի շէնքի դիմաց եւ ՀՀ նախագահական նստավայրի միւս մուտքերում, դադարեցնել շրջափակումը, միանալ մէզ»,-յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Share