ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հերթական անգամ ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգութեան եւ մարդասիրական ոլորտում աջակցութիւն տրամադրելու անհրաժեշտութիւնը։
Այս մասին կոնգրէսականը յայտարարել է Նյու Ջերսիի Էլբերոն համայնքում գտնուող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։
«Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամեակին նուիրուած միջոցառման ժամանակ խօսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից յետոյ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգութեան եւ մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու անհրաժեշտութեան մասին: Ալիեւի կողմից Հայաստանի հարաւի դէմ հնարաւոր յարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողութիւն», — գրել է Փալոնը X սոցիալական հարթակում։
