Ադրբեջանի կողմից պատանդառուած եւ գերեւարուած հայերը մոռացուած եւ լքուած են. ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները Բաքուի բանտում պահուող հայ ռազմագերիների նկարներն են փակցրել Հայաստանի դեսպանատան առջեւ՝ յիշեցնելու Փաշինեանին, որ սփիւռքը երբեք չի մոռանայ մեր ռազմագերիներին։
Յիշեցնենք, որ այսօր Բաքւում շարունակուելու է հայ գերիների շինծու դատավարութիւնը։ Յունուարի 27-ին դատարանը մերժել էր նրանց տնային կալանք տալու միջնորդութիւնը, կեղծ դատավարութիւնը շարունակւում է։