Յիշելով ընկեր Րաֆֆի Պչագճեանին
Օրացոյցը յուշում է, որ 7 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 2016 թւականի դեկտեմբերի 12-ին Սիրիայի Հալէպ քաղաքը վերջնականապէս ազատագրւեց եւ մաքրւեց ահաբեկիչ գրոհայիններից:
Հալէպի ինքնապաշտպանութեան գործում մեծ էր նաեւ հալէպահայութեան ներդրումը:
Սիրիայի քաղաքացիական պատերազմի դժոխային տարիներին, հալէպահայ նւիրեալ եւ գաղափարական երիտասարդներից կազմւած ինքնապաշտպանական ջոկատները ոչ միայն ապահովեցին Հալէպի հայկական թաղամասերի պաշտպանութիւնն ու անվտանգութիւնը, այլ, նաեւ, մասնակցեցին քաղաքի պաշտպանութեան համար մղւող մարտերին:
Այդ ողջ գործընթացները ղեկավարում եւ համակարգում էր Հալէպի հայկական թաղամասերի ինքնապաշտպանութեան հրամանատար, նւիրեալ դաշնակցական մարտիկ՝ Րաֆֆի Պչագճեանը, ով զոհւեց 2016 թւականի յունիսի 10-ին, Ազգային «Քարէն Եփփէ» ճեմարանի տարածքում, արկի պայթիւնից՝ իր պարտականութիւնները կատարելու ժամանակ:
Րաֆֆի Պչագճեանը եւս այն հազարաւոր ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ-ից մէկն էր, ովքեր ՀՅԴ 133-ամեայ պատմութեան ընթացքում իրենց կեանքը նւիրեցին յանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ եւ ՀԱՅԻ՝ մարմնաւորելով դաշնակցականի երդումը՝ «ԹԷԿՈՒԶ ԿԵԱՆՔԻՍ ԳՆՈՎ…»:
Օրը պատեհ առիթ էր յիշելու ընկեր Րաֆֆիին: Յարգա՛նք նրա յիշատակին: