Բալկանների գազային քարտէզի վերաձեւակերպում

Բալկանների գազային քարտէզի վերաձեւակերպում

vpoanalytics  — Ադրբեջան-Սերբիա-Բուլղարիա. Բալկանների գազային քարտէզի վերաձեւակերպում  

Азербайджан – Сербия – Болгария: переформатирование газовой карты Балкан? (vpoanalytics.com)  

Ալեքսանդր Գրիգորեւ — Դեկտեմբերի 10-ին պաշտօնական այցով Սերբիա է ժամանել Ալիեւը: Նոյն օրը Սերբիայի նախագահներ Ալեքսանդր Վուչիչի, Բուլղարիայի նախագահներ Ռումէն Ռադեւի, Սերբիայում եմ մշտական պատուիրակութեան ղեկավար Էմանուել Ժոֆրէի եւ այլ պաշտօնատար անձանց ընկերակցութեամբ նա մասնակցել է Նիշ քաղաքում Կասպից ծովի ափերից բնական գազի մատակարարման համար միացնող գազատարի գործարկման արարողութեանը, իսկ ապագայում հնարաւոր է նաեւ հեղուկացուած բնական գազի տարանցումը յունական Ալեքսանդրուպոլիս նաւահանգստով՝ դէ ֆակտոյ ամերիկեան վերահսկողութեան ներքոյ: Թանկագին հիւրին դիմաւորել է անձամբ Վուչիչը, ով խորհրդարանական ընտրութիւնների ակտիւ քարոզարշաւ է վարում եւ Ալիեւին գովազդել որպէս մեծ դէմոկրատ: Սերբ նախագահին է պատկանում Ադրբեջանի՝ որպէս «գազի արտադրութեան եւ մատակարարման ոլորտում համաշխարհային տէրութիւն» բնորոշումը, ինչը, չնայած նման յայտարարութիւնների ակնյայտ քաղաքական-տնտեսական համատեքստին, որոշակի չափազանցութիւն է: Ադրբեջանին շնորհակալութիւն յայտնած, իր արեւմտամէտ հայեացքներով յայտնի Սերբիայի հանքարդիւնաբերութեան եւ էներգետիկայի նախարար Դուբրաւկայ Ջեդովիչ-Հանդանովիչն աւելի վաղ յայտարարել էր՝ բուլղարայ-սերբական փոխկապակցիչը թոյլ կը տայ դիւերսիֆիկացնել «Գազպրոմի» արտադրանքի մատակարարումները «թուրքական» եւ «բալկանեան հոսքից»: Վերջերս ստորագրուած համաձայնագրի համաձայն՝ մինչեւ 2026 նախատեսւում է «երկնագոյն վառելիքի» տարեկան 400 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարման ենթադրեալ ծաւալները եռապատկուել:

«Այդ ենթակառուցուածքը ռազմավարական նշանակութիւն ունի Սերբիայի եւ Եւրամիութեան համար: Մենք նշում ենք գազի մասնաբաժնի աճը ընդհանուր էներգէտիկ փաթեթում, որպէսզի նուազէն աղտոտուածութեան գործոնները, ինչպիսիք են ածուխը, անցում կատարուի բնական գզին, տնտեսութեան ապակարբոնիզացմանը՝ համաձայն ԵՄ-ի: Եւրամիութիւնը վճռականօրէն աջակցել է այդ նախագծին Սերբիայի մատակարարման աղբիւրների դիւերսիֆիկացման համար եւ, իրօք, դրանով աւարտուել է ռուսական գազից լիակատար կախուածութիւնը, քանի որ մէզ յուսալի գործընկերներ եւ մատակարարներ են պէտք», — հաւաքուածներին դիմէլ է Բրիւսելի դեսպանը։ Իսկ «Սրբիեագազ» պետական ընկերութեան ղեկավար Դուշան Բայատովիչը յոյս ունի, որ ժամանակի ընթացքում «Հարաւային գազային միջանցքը» կը կարողանայ ապահովել Սերբիայի բնական գազի կարիքների 100 տոկոսը: Նոյեմբերի կէսերին Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւնը «Սրբիեագազի» հետ պայմանաւորուել էր 2024-2026 թթ-ին 400 մլն խմ գազ մատակարարելու մասին՝ յետագայում գնումներն աւելացնելով մինչեւ 1 մլրդ խմ:

Աւելի վաղ՝ փետրուարի 1 – ին, Վուչիչը եւ Ռադեւը բացել էին Նիշ-Դիմիտրովգրադ ինտերկոնեկտորի շինարարութիւնը՝ 170 կմ երկարութեամբ (որից Սերբիայի տարածքում՝ 109 կմ) եւ տարեկան 1,8 միլիարդ խորանարդ մետր գազ հզօրութեամբ: Չորս գազաչափիչ կայանով եւ մէկ գազաբաշխիչ կայանով այդ գծի կառուցումը Բելգրադի համար կարժենայ մօտ 90 մլն եւրոյ, որից 49,6 մլն – ը Բրիւսելի դոտացիան է, եւս 25 մլն – ը՝ Եւրոպական ներդրումային բանկի նպատակային վարկը:

Բուլղարիան հոկտեմբերի 13-ին ռուսական գազի տարանցման իւրաքանչիւր մէգաւատ / ժամի համար 20 լեւի (10 եւրոյ) ակցիզ է սահմանել, ինչն առաջացրել է Սերբիայի նախագահի նեարդային արձագանքը: Ակնյայտ է, որ խօսքը համակարգուած քաղաքականութանյ մասին է, որը կոչուած է «կամակոր» Բելգրադին եւ Բուդապեշտին դրդել աւելի ակտիւ հետաքրքրութիւն ցուցաբերել Ադրբեջանի մասնակցութեամբ ռուսական այլընտրանքային նախագծերի մատակարարման նկատմամբ: Ձգտելով օգտուել պահից՝ Բաքուն ակտիւօրէն ձգտում է զբաղեցնել Ռուսաստանի տեղը Հարաւային եւ մասամբ Կենտրոնական Եւրոպայի պետութիւնների էներգէտիկ շուկաներում՝ պայմանաւորուելով մատակարարումներ կատարել Թուրքիայ, Վրաստան, Իտալիայ, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ալբանիա, Սերբիա, իսկ մինչեւ 2023ի աւարտը՝ նաեւ Հունգարիա:

2022ին հակառուսական պատժամիջոցների ֆոնին Ադրբեջանն աւելացրել է գազի մատակարարումը Եւրոպայ 39 տոկոսով՝ մինչեւ 11,4 մլրդ խմ ընթացիկ տարուայ արդիւնքներով նախատեսւում է դուրս գալ 12 մլրդ խմ-ով, եւ ապագայում այդ միտումը կը շարունակուի: Բուլղարիան Ադրբեջանից գազ է ներկրում 2021ից, երբ մատակարարուել էր 270 մլն խմ գազ: Նախորդ տարի մատակարարումների ծաւալը գերազանցել է 500 մլն խմ-ը, այս տարի կը լինի մօտ 1 մլրդ խմ: Նախագահ Ռումէն Ռադեւը նշել է Ադրբեջանի վճռորոշ դերը դէպի Եւրոպայ բնական գազի մատակարարումների դիւերսիֆիկացման գործում. «Մենք դա բարձր ենք գնահատում»:

2020ի դեկտեմբերի 31-ից Ադրբեջանը բնական գազը Եւրոպայ է մատակարարում Տրանսադրիատիկ խողովակաշարով TAP, որը Հարաւային գազային միջանցքի  վերջին հատուածն է: TAP-ը սկսւում է թուրք-յունական սահմանին եւ ներառում է 773 կմ ցամաքային եւ 105 կմ ծովային երթուղի Հունաստանի եւ Ալբանիայի միջով դէպի Իտալիայ: Եւրոպական սպառողներին օրական մօտ 27 մլն խմ գազ է մատակարարւում Շահ Դենիզ հանքավայրից։ Կանխատեսւում է, որ մինչեւ 2027ը մատակարարումների ընդհանուր ծաւալը կը հասնի տարեկան 20 մլրդ խմ-ի (Ալիեւի խօսքով՝ իր երկրում 2,6 տրլն խմ գազի ապացուցուած պաշարները թոյլ են տալիս աւելի շատ մղել): Միլի մէջլիսի պատգամաւոր Ռասիմ Մուսաբեկովը նշում է բալկանեան երկրների հետ Բաքուի փոխգործակցութեան հեռանկարների որոշ անյստակութիւնները:

«Մեր Հարաւային գազային միջանցքը բաղկացած է երեք մեծ հատուածներից.դա Հարաւկովկասեան խողովակն է, դա TANAP-ն է, որն անցնում է Թուրքիայի տարածքով, եւ TAP – ը Բալկաններն ու Իտալիան են: Հարաւկովկասեան գազատարը հիմնականում պատկանում է հէնց կոնսորցիումին, եւ նրա թողունկութեան ընդլայնման ցանկացած գործողութիւն կարող է իրականացուել Ադրբեջանի կողմից Շահ Դենիզի հանքավայրից գազ արդիւնահանող կոնսորցիումի հետ համատեղ: TANAP — ը 60% — ով պատկանում է Ադրբեջանին, դա մեր սեփականութիւնն է, եւ գազը մերն է, եւ նոյնիսկ սեփական ռեսուրսների հաշուին [Ադրբեջանը] ի վիճակի է աւելացնել դրա թողունակութիւնը: Բայց TAP-ում, որն անցնում է Բալկաններով եւ Իտալիայ, SOCAR-ն ունի 20 %, մնացածը՝ բոլոր արեւմտեան ընկերութիւնները։ Սովորաբար դրանք բոլորը ֆինանսաւորւում են բանկային վարկերի հաշուին, բայց Եւրոպայում ընդունուած է մի կանոն, ըստ որի՝ այժմ չի թոյլատրւում բանկերին վարկաւորել ածխաջրածնային հումքի հետ կապուած նախագծերը։ Եւ երկարաժամկէտ պայմանագրեր կնքել չէն ցանկանում, միայն մինչեւ 2030։ Վերցնել ֆինանսական բեռը եւ դա անել, որպէսզի ցանկացած պահի մէզ ասէն «կը ներէք, ձեր գազն այլեւս չի պահանջւում»։ Դէ, ո՞վ կգնայ նման նախագծի: Ոչ ոք. Եթէ Ադրբեջանը ընդլայնի Հարաւկովկասեան գազատարի եւ TANAP-ի թողունակութիւնը, ապա Եւրոպայում սպառողներ կը լինէն ոչ թէ Իտալիան, ոչ Հունաստանը, որովհետեւ նրանք ոչինչ չէն անում մեծ քանակութեամբ գազ ընդունելու համար, այլ կը լինէն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռումինիան, Բուլղարիան, Ալբանիան, Սերբիան, Հունգարիան – այնտեղ ենթակառուցուածքներ կան: Ենթակառուցուածքը ժամանակին ստեղծուել է դրա համար: ռուսական գազի համար: Ոչն անցնում էր Ուկրաինայով, մտնում՝ Բալկաններ։ Այժմ [այն] կօգտագործուի հակառակ ուղղութեամբ: Դրա համար էլ այդ ռեսուրսի, այդ սպառողների տակ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը կաւելացնի եւ գազի արդիւնահանումը, եւ փոխադրումը»:

Բելգրադի եւ Բաքուի միջեւ ակտիւ համագործակցութիւնը սկիզբ է առնում 2010-ականների սկզբին, երբ բալկանեան երկրի ԱԳՆ-ում «ադրբեջանական սենեակ» է բացուել: Նոյն ժամանակ՝ 2011ին, իր աշխատանքն է սկսել Ադրբեջանի դեսպանատունը։ Մերձկասպեան երկրի միջոցներով վերականգնուել է Բելգրադի Տաշմայդան զբօսայգին, որտեղ այն ժամանակուայ նախագահ Բորիս Տադիչի եւ Բելգրադի քաղաքապետ Դրագան Ջիլասի ներկայութեամբ կանգնեցուել է Հեյդարի յուշարձանը, Բելգրադի մզկիթը, Նովի Պազարի (Մահմեդական Սանջակ) Նովի Սադ (Վոեւոդինայ) մշակութային կենտրոնները: AzVirt ընկերութիւնը մասնակցել է «տրանսպորտային միջանցքների», մայրուղիների եւ թունելների կառուցմանը։ 2018-ին նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բաքւում ստորագրեց ռազմավարական գործընկերութեան մասին համաձայնագիր, իսկ 2020-ի իրադարձութիւններից յետոյ հայկական կողմի հետ փոքր (միջնորդների միջոցով) գործարքները դատապարտուեցին պաշտօնական Բելգրադի եւ որոշ պաշտօնաթող քաղաքական գործիչների, այդ թւում՝ նախկին նախագահ Բորիս Տադիչի կողմից: 2022ին առաջնորդները փոխանակուեցին այցելութիւններով, իսկ 2023ի մարտի 17-ին Շուշի եւ Նովի Պազար քաղաքները դարձան քոյր քաղաքներ: Վերջապէս, Ալիեւի Բալկաններ ժամանելու օրը յայտնի դարձաւ Ադրբեջանին 48 միաւոր 155 մմ nora B52 ինքնագնաց հաուբիցների մատակարարման համար աւելի քան 300 մլն եւրոյի պայմանագիր կնքելու մասին: Համաձայնագրի մանրամասները յայտնի չէն: COMPLETED PROJECTS | AzVirt LLC — Baku, Azerbaijan — Roads to the future Azerbaijani room opened in building of Serbia`s Foreign Ministry — AZERTAC (azertag.az)

Կոսովոյի հարցում Ալեքսանդար Վուչիչն առաջարկում է աւելի ուշադիր նայել Հեյդարի եւ Իլհամ Ալիեւների փորձին, որոնք «27 տարի սպասել են աշխարհաքաղաքական յատուկ հանգամանքների, որպէսզի ուժով Լեռնային Ղարաբաղը վերադարձնէն Ադրբեջանին»: Ռազմական անյաջողութիւնները, որոնք կրում է Զելենսկու ռեժիմը, լաւատեսութիւն են ներշնչում, քանի որ ցոյց են տալիս բոլորին, որ Ռուսաստանին չի կարելի յաղթել, եւ այժմ դա հիմնովին կփոխի ամէն ինչ: «Այժմ մէզ համար կարեւոր է «ապրել» մինչեւ ԱՄՆ ընտրութիւնները, եւ Թրամպի յաղթանակը Սերբիայի համար կստեղծի նոր եւ բարէնպաստ աշխարհաքաղաքական միջավայր», – յոյս ունի սէրբ առաջնորդը: Սակայն հազիւ թէ, նոյնիսկ դեկտեմբերի 17-ի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում յաղթանակի դէպքում (որն ամէն դէպքում հեշտ չի լինի) Բելգրադին յաջողուի Կոսովոյում մարմնաւորել «ղարաբաղեան սցենարը», եւ Ադրբեջանի հետ էներգէտիկ համագործակցութիւնը հազիւ թէ այդքան անփորձանք լինի:

Թարգմանութիւն՝ Գայանէ Մանուկեան

Share