Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Հայաստանի համար ազգային անվտանգութեան հարց է. Վահագն Գարագաշեան

Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Հայաստանի համար ազգային անվտանգութեան հարց է. Վահագն Գարագաշեան

«Հորիզոն» շաբաթաթերթը հիմնուել է հայ համայնքին անհրաժեշտ տեղեկատուութիւն տրամադրելու համար: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է «Հորիզոն» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանը:

««Հորիզոն» շաբաթաթերթը հիմնուել է 45 տարի առաջ եւ առաջին անգամ լոյս տեսել 1979 թ-ի մայիսի 28-ին: Շաբաթաթերթի հրատարակման անհրաժեշտութիւնn այդ օրերին զգացուել է Կանադայի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Կենտրոնական կոմիտէի կողմից: Այն սկսել է գործել հայ համայնքին անհրաժեշտ տեղեկատուութիւն տրամադրելու համար: «Հորիզոն»-ը Սփիւռքի այն լրատուամիջոցներից մէկն է, որ յատկապէս վերջին 20 տարիներին անմիջական կապ ունի Կանադայի պետական բոլոր օղակների հետ: Մենք հարցազրոյցներ ենք անցկացնում նաեւ Կանադայի նախարարների հետ, նահանգային խորհրդարանի անդամների հետ, եւ այս կերպ աւելի մեծ լսարան հաւաքել շաբաթաթերթի համար»,- նշել է Գարագաշեանը:

Նրա խօսքով՝ համայնքային բոլոր միջոցառումները շաբաթաթերթի էջերում իրենց տեղն են գտել:

««Հորիզոն»-ը միշտ եղել է հայ համայնքի արտացոլումը: Եւ թերթում տեղ են գտել համայնքային բոլոր միջոցառումները, կարեւոր իրադարձութիւնները, հայկական կենտրոնների եւ եկեղեցիների հիմնադրումները: Այլ կերպ ասած՝ կանադահայ համայնքի վերջին 45 տարուայ պատմութիւնն ամփոփուած է «Հորիզոն»-ի արխիւներում: Իսկ եթէ յիշեմ, թէ արխիւային որ լուսանկարներն են ինձ վրայ տպաւորութիւն թողել, ապա պէտք է նշեմ, որ դրանք հայկական կենտրոնների բացման լուսանկարներն են»,- եզրափակել է Գարագաշեանը:

Share