«Հայաստան» դաշինքը կմիանա՞ փողոցային պայքարին․ պարզաբանում է Իշխան Սաղաթելյանը

«Մենք մեր նախկին հայտարարություններին հավատարիմ ենք, ասել ենք, որ պատրաստ ենք աջակցելու, կիսում ենք նրանց պահանջները»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հաայստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի խոսքով՝ բոլոր այն առողջ ուժերը, որոնք պայքարում են հանուն Հայաստանի, այդ թվում՝ նաև այսօրվա իշխանությունների դեմ, պատրաստ են և՛ գործակցության, և՛ իրենց աջակցելու։

Հարցին՝ խմբակցությունում միասնական որոշում կա՞, մասնակցելո՞ւ են այս պահին տեղի ունեցող ակցիային, Սաղաթելյանը պատասխանեց․

«Մեր համակիրներից, նաև ֆրակցիայի պատգամավորներից, այսօր ժամը 14-ին մասնակցել են ակցիային, նաև հիմա են ներկա»։

Անդրադառնալով աջակիցներ հավաքագրելու իրենց նախաձեռնությանը, Սաղաթելյանը նշեց․

«Այսօրվանից մեր գրասենյակներում սկսելու ենք կամավորագրել քաղաքացիների, որոնք ցանկանում են դառնալ դիմադրության մասնակից։ Միայն դրանով, սակայն, չի ավարտվում մեր աշխատանքը։ Հինգշաբթի խորհրդարանում կազմակերպել ենք լսումներ, որոնց հրավիրելու ենք նաև արտախորհրդարանական ուժերի, այդ թվում՝ այս պահին ակցիա անող գործընկերներին, և հնարավորություն է տրվելու խորհրդարանի ամբիոնից կարծիք հայտնել»։

Արմինե Նավոյան

22-ը նոյեմբերի 2021թ

Share