Համաձայնութեան հասնելը հնարաւոր է, բայց դա պահանջում է լուրջ փոխզիջումներ ընդունել

Համաձայնութեան հասնելը հնարաւոր է, բայց դա պահանջում է լուրջ փոխզիջումներ ընդունել

Միացեալ Նահանգները յայտարարեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի կնքման շուրջ բանակցութիւններում զգալի առաջընթացի մասին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրոյցում ասել է ԱՄՆ պէտքարտուղարի խօսնակ Մեթյու Միլլերը՝ յաւելելով, որ Վաշինգտօնը շարունակում է կողմերին կոչ անել խաղաղութեան համաձայնագիր կնքել։

«Երկու երկրների միջեւ խաղաղութեան համաձայնագիրը մեծ նշանակութիւն կ’ունենայ նրանց, ինչպէս նաեւ տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան համար։ Մենք կարծում ենք, որ համաձայնութեան հասնելը հնարաւոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից բարդ որոշումներ եւ լուրջ փոխզիջումներ ընդունել»,- ասել է Միլլերը:

Նա նաեւ նշել է, որ Վաշինգտօնում վերջին բանակցութիւնների ընթացքում կողմերը առաջընթաց են գրանցել, սակայն Պետդէպարտամենտի ներկայացուցիչը հրաժարուել է մանրամասներ հաղորդել։

Նրա խօսքով, Վաշինգտօնը կը շարունակի նպաստել վերջնական համաձայնութեան հասնելուն եւ տարաձայնութիւնների լուծմանը։

«Դեռեւս համաձայնութիւն ձեռք չի բերուել, եւ մենք չենք պատրաստւում կանգ առնել այնքան ժամանակ, քանի դեռ այն չկայ», — եզրափակել է Միլլերը:

Share