Մահացել Ռեյմոնդ Վահան Դամադեանը

Մահացել Ռեյմոնդ Վահան Դամադեանը

Մահացել է հայազգի անուանի գիտնական, գիւտարար եւ բժիշկ Ռեյմոնդ Վահան Դամադեանը:

Նա յայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը (MRI), որը հնարաւորութիւն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրայատական միջամտութեան։

2019 թուականի յունիսին հայրենիք այցի շրջանակում մեծանուն գիտնականը նաեւ ԵՊԲՀ հիւրն էր: Դամադեանն արժանացաւ բժշկական 100-ամեայ բուհի պատուաւոր դոկտորի կոչմանը:

Աշխարհի տարբեր անկիւններում բնակուող բժիշկները շնորհակալ են Ռեյմոնդ Դամադեանին բժշկութեան ոլորտում յեղափոխական դեր ունեցած նրա գիտական յայտնագործութեան համար:

Դամադեանը ծնուել է 1936 թուականին, մարտի 16-ին Մելուիլում (Նիւ Եօրք նահանգ, ԱՄՆ)։ 1956 թուականին Մեդիսոնի Վիսկոնսինի բժշկական համալսարանում (University of Wisconsin-Madison) ստանում է մաթեմատիկայի բակալաւրի գիտական աստիճան։ Յետագայում, 1960 թուականին Նյու Եօրքում գտնուող Ալբերտ Էյնշտեյնի անուան բժշկական քոլեջում (Albert Einstein College of Medicine) ստանում է դոկտորի գիտական աստիճան։ 8 տարեկան հասակում ջութակ նուագել է սովորել։

Դամադեանի գիւտը ճանաչւում է ախտորոշիչ բժշկութեան ամենամեծ առաջընթացներից մէկը:

Նախագահ Րեգընի հետ

1978-ին Դամադեանը հիմնադրում է մագնիսառեզոնանսային սքաներների արտադրութեան ընկերութիւն: Երկու տարի անց վաճառքի նպատակով թողարկւում է առաջին ՄՄՌ սքաները: Հայազգի գիտնականի գիւտը փրկել է միլեոնաւոր մարդկանց կեանքերը: Բազմաթիւ գնահատականների և մրցանակների է արժանացել, իսկ զարմանալիօրէն Նոբելի մրցանակը տրուեց իր գիւտի վրայ լրացումներ կատարողներին և ոչ իրեն: Էմ.Այ. Թի- Լէմլսոն մրցանակի մասին է այս տեանիւթը:

Share