ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը յուլիսի 4-ին աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացեալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն:
Այցի ընթացքում նախատեսուած են ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջեյք Սալիւանի եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ՝ քննարկելու ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցութիւնը: