ՀՀ պաշտպանութեան նախարարը պաշտօնական այցով մեկնել է Իրան

ՀՀ պաշտպանութեան նախարարը պաշտօնական այցով մեկնել է Իրան

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի գլխաւորած պատուիրակութիւնը պաշտօնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետութիւն։

Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարած պաշտօնական այցի շրջանակում, Իրանի պաշտպանութեան եւ զինուած ուժերի աջակցման նախարարութիւնում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի դիմաւորման հանդիսաւոր արարողութիւնը՝ զինուորական նուագախմբի եւ պատուոյ պահակախմբի մասնակցութեամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:Նախքան դիմաւորման հանդիսաւոր արարողութեան մեկնարկը` Սուրեն Պապիկեանը ծաղկեպսակ է դրել և յարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակուած իրանցի զինւորների յուշարձանին։

ԻԻՀ պաշտօնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի դիմաւորման հանդիսաւոր արարողութիւնը, հանդիպումը ԻԻՀ պաշտպանութեան եւ զինուած ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հետ։

Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարած պաշտօնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը հանդիպել է Իրանի զինուած ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվուլ են ռազմական համագործակցութեանն ու տարածաշրջանային անվտանգութեանն առնչուող հարցեր։

ԻԻՀ պաշտպանութեան եւ զինուած ուժերի աջակցման նախարարութիւնում դիմաւորման հանդիսաւոր արարողութիւնից յետոյ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի եւ ԻԻՀ պաշտպանութեան ու զինուած ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը։ Քննարկվել են պաշտպանութեան բնագաւառում համագործակցութեան ներկայի ընթացքը և զարգացման հեռանկարները: Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղութեան ու կայունութեան հաստատման վերաբերեալ: Հանդիպման ընթացքում մի շարք պայմանաւորուածութիւուններ են ձեռք բերուել փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ:

Share