Թուրքիայում բողոքի ցոյցերը շարունակւում են՝ վանկարկելով «Իրաւունք, օրէնք, արդարութիւն»

Թուրքիայում բողոքի ցոյցերը շարունակւում են՝ վանկարկելով «Իրաւունք, օրէնք, արդարութիւն»

Իմամօղլուն առաջադրուել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցութեան գլխաւոր թեկնածու

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցութիւնը Ստամբուլի ձերբակալուած քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ներկայացրել է որպէս կուսակցութեան վերջնական թեկնածու երկրի առաջիկայ նախագահական ընտրութիւններում։

ժողովուրդը շարունակում է բողոքել Ստամբուլի քաղաքապետի ձերբակալութեան դէմ

Թուրքիայի քաղաքական եւ հասարակական ակտիւիստները կիրակի օրը տեսանիւթեր են հրապարակել սոցիալական ցանցերում՝ ցուցադրելով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալութեան դէմ բողոքի նոր ձեւ:
Այս բողոքի ակցիաների ժամանակ թուրք ժողովուրդը դէմ արտայայտուեց Իմամօղլուի ձերբակալութեանը` իրենց տներում խփելով կաթսաների եւ տապակների վրայ, վառելով լոյսէրը եւ վանկարկելով «Իրաւունք, օրէնք, արդարութիւն» կարգախօսը: Այս կարգախօսը տարածուած է Թուրքիայի կառավարութեան ընդդիմադիրների շրջանում։
Ստամբուլից բացի, Թուրքիայի մի քանի այլ քաղաքներում նոյնպէս ցոյցեր են տեղի ունեցել՝ բողոքելով Ստամբուլի քաղաքապետի ձերբակալութեան դէմ։

Իմամօղլուն առաջադրուել է Թուրքիայի Հանրապետական ​​կուսակցութեան վերջնական թեկնածուն

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցութիւնը (CHP) Ստամբուլի ձերբակալուած քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին առաջադրել է որպէս երկրի առաջիկայ նախագահական ընտրութիւնների այդ կուսակցութեան թեկնածու։ Ներկուսակցական ընտրութիւնների արդիւնքներով Իմամօղլուն հաւաքել է 13 միլիոն 211 հազար ձայն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմադիր եւ գլխաւոր մրցակից, Ստամբուլի քաղաքապետ՝ Էքրեմ Իմամօղլուն չորեքշաբթի օրը ձերբակալուել է կոռուպցիայի եւ ահաբեկչութեան մեղադրանքով: Նրա ձերբակալութիւնը տեղի ունեցաւ չորս օր նրանից առաջ, երբ Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը (CHP) Իմամօղլուին առաջադրեց որպէս 2028 թուականի նախագահի թեկնածու։

Իմամօղլուի ուղերձը բանտից իր կողմնակիցներին. Ներկուսակցական ընտրութիւններին մասնակցելն աննախադէպ էր

Ստամբուլի ձերբակալուած քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր ուղերձում յայտարարել է, որ Ժողովրդահանրապետական ​​կուսակցութեան (CHP) ներկուսակցական ընտրութիւններին մասնակցութիւնը հասել է «աննախադէպ» մակարդակի։
Նա այս հաղորդագրութեան մէջ նշել է.-«15 միլիոն քաղաքացիներ քուէարկեցին, միլիոնաւոր մարդիկ մեր երկրում, տառապելով ռեպրեսիաներից, քայքայուած տնտեսութիւնից, անարդիւնաւետութիւնից եւ անօրինականութիւնից, արագ գնացին ընտրատեղամասէր եւ Էրդողանին ասացին բաւական է։  Իմամօղլուն, ով ներկայումս կալանքի տակ է, Ժողովրդահանրապետական կուսակցութեան (CHP) միակ թեկնածուն է ընտրութիւններում եւ կը լինի Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւոր մրցակիցը նախագահական ընտրութիւններում, եթէ արտահերթ ընտրութիւններ անցկացուեն խորհրդարանի 360 պատգամաւորների հաւանութեամբ։

Ֆրանսիայի արձագանքը Թուրքիայում տեղի ունեցող ցոյցերին

Արձագանքելով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալութեան դէմ Թուրքիայի ժողովրդի բողոքի ակցիաներին՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն յայտարարել է. -Ընդդիմութեան անդամների իրաւունքների պաշտպանութիւնը Անկարայի եւ Եւրամիութեան յարաբերութիւնների առանցքային տարրն է:
Ֆրանսիայի արտգործնախարարութեան խօսնակը կիրակի ասել է, որ Էքրեմօղլուի եւ այլ թուրք քաղաքական գործիչների պաշտօնազրկումն ու կալանաւորումը «լուրջ յարձակում է ժողովրդաւարութեան վրայ»։

Թուրքիայի երեք քաղաքապետէրի ժամանակաւոր պաշտօնազրկում

Թուրքիայի ներքին գործերի նախարարութիւնը կիրակի օրը յայտարարել է, որ ժամանակաւորապէս պաշտօնանկ է արել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով ներկայումս կալանքի տակ է։ Թուրքիայի ՆԳՆ-ն նաեւ յայտարարեց, որ քաղաքապետ Մուրադ Չալըքը, Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանը նոյնպէս հեռացուել են իրենց պաշտօններից։ Թուրքիայի ոստիկանութիւնը մինչ այժմ հարիւրաւոր մարդկանց է ձերբակալել երկրում տեղի ունեցող բողոքի ցոյցերի ժամանակ։

Share