Բողոքի երթը ընդդէմ քաղաքական բռնաճնշումների

Բողոքի երթը ընդդէմ քաղաքական բռնաճնշումների


Շաբաթ, յունիսի 11-ին Ֆրանսիայի հրապարակից ընդդէմ քաղաքական բռնաճնշումների բողոքի երթ մեկնարկեց: Այն նախաձեռնել էին երիտասարդները՝ ի աջակցութիւն պայքարի ընթացքում ձերբակալուածների եւ կալանաւորուածների։

Իշխանութիւնը բռնաճնշումներով չի կարողանալու կասեցնել պայքարը, այն անպայման հասնելու է իր նպատակին: Այս իշխանութիւնը Փաշինեանի գլխաւորութեամբ պէտք է հեռանայ. ասում էին երթի մասնակիցները:



Երեւանի կենտրոնական փողոցներով երթը շարժուեց դէպի Գլխաւոր դատախազութիւն:

Մասնակիցների ձեռքին կային՝ «Ազատութիւն քաղբանտարկեալներին», «Բանտը դաւաճանների տեղն է» եւ այլ գրութիւններով պաստառներ։



Նրանք վանկարկում էին «Միութիւն, Պայքար, Յաղթանակ», «Առանց Նիկոլ Հայաստան». հնչում էին հայրենասիրական երգեր:

Հայաստանում շուրջ 5 տասնեակ քաղաքական բանտարկեալներ կան. Դատախազութեան շէնքի դիմաց յայտարարեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարեանը:

«Հայաստանում հարիւրաւոր քաղաքական հալածեալներ կան, որոնց վրայ բազմաթիւ քրէական գործերով այս իշխանութիւնը փարձում է լռեցնել, թոյլ չտալ, որ քաղաքական տարակարծութիւն լինի Հայաստանում։ Մենք ասում ենք՝ այս իշխանութիւնը, որ եկել էր ժողովրդաւարութեան, արդարադատութեան, հաւասարութեան լոզունգներով՝ շեղուել է իր բոլոր սկզբունքներից եւ լոզունգներից»,-ասաց նա։

Ակցիայի մասնակիցները ձեռքներին ձեռնաշղթաներ էին հագցրել` ի նշան բողոքի ընդդէմ քաղաքական բռնաճնշումների:

Բողոքի գործողութեան աւարտին երթը վերադարձաւ Ֆրանսիայի հրապարակ:

Share