Իրաքում Օգոստոս 1-ի տուեալներով քաղաքական ցոյցերն ընդլայնում են աշխարհագրութիւնը՝ տարածուելով նոր նահանգներում: Մուղթադա Սադրի կողմնակիցների բողոքի ցոյցերն արդէն ընդգրկել են եօթ նահանգներ, այդ թւում՝ Բաղդադը։

Շաբաթ օրը Իրաքի մայրաքաղաքում ազդեցիկ քաղաքական գործիչ Մուկթադայ Սադրի կողմնակիցների բողոքի ցոյցերը վերսկսուել են: Ցուցարարները շաբաթուայ մէջ արդէն երկրորդ անգամ ներխուժել են խորհրդարանի շէնք: Նրանք ներկայում գտնւում են խորհրդարանի շէնքում եւ պատրաստւում են շարունակել բողոքի ակցիան:
Բաղդադում ցուցարարները փակել են մի քանի կամուրջներ, իսկ ցուցարարների եւ անվտանգութեան ուժերի միջեւ բախումներ են սկսուել։