ՄԱԿ֊ի հայաստանեան գրասենեակի առջեւ մեկնարկեց բողոքի ակցիա՝ Բաքուի բանտերում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թւում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման պահանջով։
Յիշեցնենք, որ այսօր Բաքուի դատարանում մեկնարկելու է Բաքւում պահուող 23 գերիներից 15–ի դատավարութիւնը։
Նշէնք, որ այսօր Ադրբեջանում սկսւում է օկուպացուած Արցախի Հանրապետութեան նախկին ռազմաքաղաքական իշխանութիւնների ներկայացուցիչների դէմ շինծու գործերով դատավարութիւնը: Նրանց մեղադրում են «ահաբեկչութեան», «ռազմական յանցագործութիւնների», «ցեղասպանութեան» համար:
Քրեական գործով մեղադրական եզրակացութիւնը դեկտեմբերի 16-ին հաստատուել է Ադրբեջանի գլխաւոր դատախազի կողմից եւ ուղարկուել Բաքուի զինուորական դատարան՝ քննութեան։
Ադրբեջանի գլխաւոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչեւ 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատուածում կատարուած «յանցագործութիւնների» առնչութեամբ գլխաւոր դատախազութեան եւ երկրի այլ քննչական մարմինների կողմից քննուած 1,389 քրէական գործերը միաւորուել են մէկ վարոյթում։