Բողոքի ու իրազեկման ակցիաներ Երեւանում

Բողոքի ու իրազեկման ակցիաներ Երեւանում

Այսօր Երեւանում կրկին բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացուել։ «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակել են Սայաթ–Նովայ–Նալբանդեան եւ Սայաթ–Նովայ–Աբովեան խաչմերուկները։

«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստուած» վանկարկումներով քաղաքացիները քայլել են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, յորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:

Երիտասարդներին միացած եւ ճանապարհը փակած վարորդներից մէկին ոստիկաններն իջեցրել են մեքենայից եւ բերման ենթարկել։

Երիտասարդների հետ էին նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամաւորներ Արթուր Խաչատրեանը եւ Գեղամ Մանուկեանը։

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին են. «Հայ. Հայաստան. Հայրենիք  ու Աստուած», «Նիկոյ՛լ, հեռացիր», «Պայքար», «Միացէ՛ք»։

Աբովեան փողոցում խաղաղ ակցիայ իրականացնողներին բերման են ենթարկում մայթերից։ Կարմիրբերետաւորները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, նաեւ «Հայկական ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» գաղտնի կազմակերպութեան անդամ, թուրք դիւանագէտի սպանութեան համար դատապարտուած Համբիկ Սասունեանին:

Հանրապետութեան հրապարակում կարմիրբերետաւորների մեծ ուժեր էին  կենտրոնացած: Երբ բազմամարդ երթը Աբովեան փողոցով hասաւ հրապարակ՝ կարմիրբերետաւորները կրկին սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:

«Ադրբեջանից, Թուրքիայից յանձնարարական է եկել, որ «Հայկական ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» գաղտնի կազմակերպութեան անդամ Համբիկ Սասունեանին բերման ենթարկէն»,- Հանրապետութեան հրապարակում, լրագրողների հետ զրոյցում  ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը։

Նա նշեց, որ «Ալիեւը զանգել է իր այստեղ նստած գանձին, ասել է Համբիկ Սասունեանին բերման ենթրակել»։

«Համբիկ Սասունեանին կարող են բերման ենթարկել թուրքերին ու ադրբեջանիցները, մէկ էլ կարմիր բերետաւորները։

Յանձնարարարական են ստացել, որ պէտք է ազգային մարդկանց բերման ենթարկէն»,- ասաց Դանիելեանը։

Նա նշեց, որ տարէցներին, երեխաներին, կանանց բռնի բերման են ենթարկում. «Սրանք կարմիր գծեր ունե՞ն»։

Քիչ առաջ Հանրապետութեան հրապարակից երթ սկսուեց Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ: Երթը շարժւում է Խանջեան փողոցով: Բագրատ Սրբազանն այցելելու է ԵՊՀ եւ Ժուռնալիստների միութիւն:


Share