Յայտնի ցեղասպանագէտները ՄԱԿ-ին կոչ են անում արագօրէն անդրադառնալ Արցախում ցեղասպանութեան անմիջական սպառնալիքին

Յայտնի ցեղասպանագէտները ՄԱԿ-ին կոչ են անում արագօրէն անդրադառնալ Արցախում ցեղասպանութեան անմիջական սպառնալիքին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նամակը տարածել է Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը։ Նամակի հայերէն տարբերակը ներկայացւում է ստորեւ․« Ն.Գ. Անտոնիօ Գուտէրեշին
ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար,

Պարոն Ֆոլքեր Թիւրքին
ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատար,

Տիկին Ալիս Վայրիմու Նդերիտուին
Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ խորհրդական,

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամ երկրներին

Օգօստոսի 9, 2023 թ.

Մենք՝ ներքոստորագրեալ գիտնականներս եւ ցեղասպանութեան հարցերով փորձագէտներս, գրում ենք ձեզ մեծ հրատապութեամբ եւ մտահոգութեամբ Արցախի Հանրապետութիւնում (նաեւ յայտնի է որպէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն) ցեղասպանութեան հնարաւորութեան վերաբերեալ: Որպէս գիտնականներ, որոնք խորապէս ներգրաւուած են ցեղասպանութեան ուսումնասիրութեան մէջ՝ մենք պատմութեան ընթացքում տեղի ունեցած սարսափների վկաներն ենք, եւ ջանասիրօրէն վերլուծում ենք անցեալի եւ ներկայ վայրագութիւնները՝ աշխատելով կանխել նոր ցեղասպանութիւնները: Ներկայումս մենք խորապէս մտահոգուած ենք Արցախում ցեղասպանութեան միանշանակ նախազգուշական նշանների ի յայտ գալով։ Ռիսկի ամենակարեւոր գործոնը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն է, որը Արցախը Հայաստանին կապող կենսական օղակ է։

2022 թուականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը՝ Արցախի բնակչութեանն արտաքին աշխարհին կապող միակ փրկօղակը, ապօրինի շրջափակուած է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից։ Այս տագնապալի իրավիճակը կրիտիկական դարձաւ 2023 թուականի յունիսի 15-ին, երբ Ադրբեջանը փակեց այս կենսական ճանապարհը՝ Արցախի Հանրապետութիւնը եւ նրա 120,000 բնակիչներին հասցնելով պաշարման վիճակի։ Վերջին երկու ամիսների ընթացքում Արցախը բռնի կերպով զրկուել է առաջին անհրաժեշտութեան պարագաներ, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը եւ այլ կարեւոր ապրանքներ, ձեռք բերելու հնարաւորութիւնից։ Նոյնիսկ ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) կողմից իրականացուող մարդասիրական օգնութեան ջանքերը խոչընդոտուել են՝ խորացնելով առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը:

Սաստկացող հումանիտար ճգնաժամը դրդել է ԿԽՄԿ-ին, որը տեղում աշխատող միակ միջազգային կազմակերպութիւնն է, լուրջ ահազանգ հնչեցնել:Յուլիսի 25-ին հրապարակուած (https://www.icrc.org/en/document/azerbaijan-armenia-sides-must-reach-humanitarian-consensus-to-ease-suffering) մէջ ԿԽՄԿ-ն միանշանակ փաստեց, որ «Քաղաքացիական բնակչութիւնն այժմ բախւում է կեանքի համար անհրաժեշտ դեղամիջոցների եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների, ինչպիսիք են հիգիենայի միջոցները եւ մանկական կաթնախառնուրդը, բացակայութեան հետ: Միրգը, բանջարեղէնը եւ հացը գնալով պակասում են եւ թանկանում, մինչդեռ որոշ այլ սննդամթերք, ինչպիսիք են կաթնամթերքը, արեւածաղկի ձէթը, հացահատիկը, ձուկը եւ հաւը հասանելի չէն»։

Աւելին, Պաշտպանութեան պատասխանատուութեան գլոբալ կենտրոնը տագնապալի վայրագութեան ահազանգ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի համար (https://www.globalr2p.org/publications/atrocity-alert-no-358/)՝ ընդգծելով զանգուածային ոճրագործութիւններին առերեսուելու մշտական ռիսկը։

Հաշուի առնելով վերը նշուած հանգամանքները եւ հիմնուելով տարբեր անաչառ կազմակերպութիւնների, իրաւապաշտպան կազմակերպութիւնների եւ այլ համապատասխան շահագրգիռ կողմերի տրամադրած լրացուցիչ համապատասխան տեղեկատուութեան վրայ՝ մենք՝ որպէս ցեղասպանութեան ուսումնասիրութեան ոլորտի փորձագէտներ, գտնում ենք, որ առկայ են ազդեցիկ ցուցիչներ, որոնք ցուցում են, որ անյապաղ եւ վճռական գործողութեան բացակայութեան դէպքում, Արցախի էթնիկ հայ բնակչութեան ցեղասպանութիւնն հաւանական է։ Ինչպէս ընդգծուած է Միաւորուած ազգերի կազմակերպութեան կանոնադրութեամբ, Ցեղասպանութեան կանխարգելումը եւ խոցելի բնակչութեան պաշտպանութիւնը համաշխարհային հանրութեան հիմնարար պարտաւորութիւններից են։ Այս դրոյթն ընդգծուած է Միաւորուած ազգերի կազմակերպութեան կանոնադրութեան եւ 1948 թ. ցեղասպանութեան կոնուենցիայի մէջ, ինչպէս նաեւ ֆիքսուած է միջազգային դերակատարների կողմից ստանձնած յետագայ խոստումներում: Առաջնորդուելով այս սկզբունքներով՝ մենք կոչ ենք անում անդամ պետութիւններին եւ ՄԱԿ-ի մարմիններին արագ եւ վճռական քայլեր իրականացնել՝ իրացնելով իրենց պատասխանատուութիւնը՝ կանխելու անմեղ մարդկանց կեանքերի ցանկացած կորուստ եւ բացառելու լայնածաւալ վայրագութիւնների դէպքերը:

Մասնաւորապէս, մենք կոչ ենք անում Միաւորուած ազգերի կազմակերպութեանը՝ իր մանդատի շրջանակներում ակտիւացնել վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ արագօրէն անդրադառնալու Արցախում ցեղասպանութեան տեսանելի եւ անմիջական սպառնալիքին։Մենք կոչ ենք անում համաձայնեցուած միջազգային ջանքեր գործադրել՝ այս ծանր իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ուշադրութիւնը հրաւիրելու համար: Անվտանգութեան խորհուրդը պէտք է վճռական գործողութիւններ ձեռնարկի ցեղասպանութեան զարգացումը կանխելու համար՝ հրատապ վերացնելով Լաչինի միջանցքի շրջափակումը, դրանով իսկ վերականգնելով մարդկանց, մեքենաների եւ բեռների անարգել տեղաշարժը այս կենսապահովման միջանցքով, երկու ուղղութիւններով։ Անվտանգութեան խորհրդի գործողութիւնները պէտք է նաեւ ի կատար ածէն Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի փետրուարի 22-ի (վերահաստատուել է 2023 թուականի յուլիսի 6-ին) Ժամանակաւոր միջոցների մասին որոշումը, որը Ադրբեջանին յանձնարարել է «ձեռնարկել իր տրամադրութեան տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղութիւններով։ Ժամանակաւոր միջոցների մասին որոշումը պարտադիր է, եւ Ադրբեջանը շարունակում է խախտել իր միջազգային իրաւունքով ստանձնած պարտաւորութիւնները՝ չկատարելով Միջազգային դատարանի հրամանը։

Աւելին, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին ստեղծել եւ ուղարկել փաստահաւաք առաքելութիւն Արցախ՝ տուեալների մանրակրկիտ վերլուծութեան, իրավիճակի մասին զեկուցում պատրաստելու եւ տեղական համայնքների եւ կազմակերպութիւնների հետ համագործակցելու՝ շարունակուող յանցագործութեան հետեւանքները բացայայտելու եւ վերացնելու համար։

Ցեղասպանութեան կանխարգելումը պահանջում է հաւաքական ջանքեր, միասնական վճռականութիւն եւ միջազգային հանրութեան անսասան յանձնառութիւն: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ նրա մարմիններին առաջնահերթութիւն տալ Արցախում ցեղասպանութեան կանխարգելմանը եւ վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու հազարաւոր անմեղ մարդկանց կեանքն ու արժանապատուութիւնը։

Ժամանակը շատ էական է: Մենք կոչ ենք անում ձեզ գործել արագ եւ վճռական՝ առաջնորդուելով Միաւորուած ազգերի կազմակերպութեան սկզբունքներով եւ մարդկութեանը ցեղասպանութեան արհաւիրքից պաշտպանելու մանդատով։

Յարգանքներով ստորագրում ենք,

Melanie O’Brien, Associate Professor of International Law, University of Western Australia; and President of the International Association of Genocide Scholars

Henry C. Theriault, Associate Vice President for Academic Affairs at Worcester State University, Past President of the International Association of Genocide Scholars (2017-2021)

Andrew Woolford, Professor, Head of Department of Sociology and Criminology, University of Manitoba, Past President of the International Association of Genocide Scholars (2015-2017)

Israel Charny, Director of the Institute on the Holocaust and Genocide in Jerusalem, Past President of the International Association of Genocide Scholars (2005-2007)

Armen Marsoobian, Professor of Philosophy, Southern Connecticut State University, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2019-23)

Elisa von Joeden-Forgey, Chair of Department of Holocaust and Genocide Studies, Keene State College, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2015-17)

Hervé Georgelin, Assistant Professor, Department of Turkish Studies and Modern Asian Studies, National and Capodistrian University of Athens
Dr. Vasileios Meichanetsidis, Greek Genocide scholar»։

Share