Խորհրդարանի նախագահի աթոռը զաւթած անձը խօսեց Արցախի մասին, հաւանաբար յատուկ հրահանգ են ստացել իրենց տէրերից․ Բագրատ սրբազան

Խորհրդարանի նախագահի աթոռը զաւթած անձը խօսեց Արցախի մասին, հաւանաբար յատուկ հրահանգ են ստացել իրենց տէրերից․ Բագրատ սրբազան

 «Այսօր խորհրդարանում խորհրդարանի նախագահի աթոռը զաւթած անձը, ով յայտնի է քաղաքացիների նկատմամբ ունեցած թքելու յատուկ վերաբերմունքով եւ մնացած այլ բարոյականութեան հետ որեւէ աղերս չունեցող յատկութիւններով, խօսել է Արցախի մասին, գոյութեան մասին։ Ինչ մտքից եկել է, ասել է։ Հաւանաբար այս վերջին օրերին արցախեան տրամադրութիւնը շատ ծանր է ազդել իր եւ իրենց տէրերի վրայ, եւ յատուկ հրահանգ են սկսել յարձակումներ սկսել»,- այս մասին Սուրբ Աննայ եկեղեցու բակում հանդիպման ժամանակ ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի յայտարարութիւններին։ 
«Մեզ համար ակնյայտ է լինում, որ որքան ժամանակները լաւանում են, այնքան այս մարդկանց ցինզիմը, եւ ես կարծում եմ՝ վախից դրդուած ցինզիմը եւ լկտիութեան գերադրական աստիճանն արտայայտւում են։ Եւ դա լաւ է, լաւ է ինքնաարտայայտուելու իմաստով»,- ասաց նա։
 Բագրատ սրբազանն անդրադարձաւ նաեւ բուհերից դասախօսներին հեռացնելու հարցին։ «Համալսարանի դասախօսներից մի քանիսին հեռացրեցին համալսարանի զուտ նրա համար, որ իրենք համարձակուել են ձայն բարձրացնել ու ասել, որ այս ամէնը սխալ է։ Մենք կոչուած ենք լիովին աջակցելու նրանց, որովհետեւ իրենք այս պայքարի առաջամարտիկներն են»,- յաւելեց նա։ Սեպտեմբերի 22-ը մեր յաղթանակի սկիզբն է լինելու.  յայտարարեց  Սրբազանը ՝ խօսելով սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում սպաւող մեծ հաւաքին։

Սրբազանը նշեց նաեւ՝  այժմ ընթացող պայքարի վերջնարդիւնքը պէտք է լինի երկրում սահմանադրական կարգը վերականգնելը, բարոյական նորմերը վերականգնելը։

 «Սեպտեմբերի 22-ին, ժամը 15։00-ին Մարզահամերգային համալիրում  մեր մեծ, շատ կարեւոր  հաւաքն է տեղի ունենալու։ Դա հանրահաւաք չէ, համագումար չէ, միտուած է հանրահաւաքային տրամաբանութիւնից դուրս՝ ճանապարհ ցոյց տալու։ Եւ ես գրեթէ համոզուած եմ, որ դա լինելու է մեր յաղթանակի սկիզբը։ Երկրում տրամադրութիւնը ամբողջութեամբ կայ, մնում է՝ ճիշտ ճանապարհով, իրական լուծումներով առաջնորդուել եւ այս ամբողջ պայքարը հասցնել իր տրամաբանական եզրահանգմանը»,- ասաց Բագրատ Սրբազանը:
Մանրամասները՝ տեսանիւթում

Share