Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Հայոց յիշատակի օրուայ» ուղերձ է յղել, որտեղ օգտագործել է «Մեծ եղեռն» եզրոյթը։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի յիշատակը եւ յիշատակում այն հրաշալի հոգիներին, որ տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղէտներից մէկի ժամանակ։
Յիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայ մեծաթիւ համայնքին, որը սգում է բազմաթիւ զոհերի համար: Ամէն տարի ապրիլի 24-ին մենք յիշում ենք ամերիկեան եւ հայ ժողովուրդների միջեւ ամուր եւ մնայուն կապերը: Մենք հպարտ ենք հայերի եւ Սիրիայի օգնութեան ամերիկեան կոմիտեով, որը 1915 թուականին ստեղծուած բեկումնային կազմակերպութիւն է՝ մարդասիրական կարեւորագոյն աջակցութիւն է ցուցաբերել հայ փախստականներին, եւ երախտապարտ ենք հազարաւոր ամերիկացիների, որ իրենց ներդրումն են ունեցել կամ կամաւոր օգնել իրենց տներից վտարուած հայերին:
Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերութիւնը Հայաստանի հետ եւ աջակցել տարածաշրջանային կայունութեանը՝ ձգտելով հասնել կայուն բարգաւաճման եւ անվտանգութեան: 1915 թուականից սկսած՝ Օսմանեան կայսրութեան գոյութեան վերջին տարիներին մէկուկէս միլիոն հայեր աքսորուեցին եւ դատաապրտուեցին մահուան։
Այս օրը, ի դէմս ողբերգութեան, մենք վկայում ենք հայ ժողովրդի ուժի եւ տոկունութեան մասին․ Դոնալդ Թրամփ Մեր բախտը բերել է, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակոյթը բերել են մեր ափեր եւ մեծ ներդրում ունեցել մեր երկրի զարգացման գործում՝ զինուորներ, էստրադայի յայտնի արտիստներ, յայտնի ճարտարապետներ եւ յաջողակ գործարարներ»: