Երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմէշ» հաւաքածուի զարդերը կը ներկայացուէն Նիւ Եորքի նորաձեւութեան շաբաթին։ Այս մասին իր ֆեյսբուքեան էջում գրել է երգչուհին։
«Պռեգոմէշն ընտրուել է մասնակցելու Նիւ Եորքի նորաձեւութեան շաբաթին։

Մեկուկէս ամսուայ ընտրութիւն անցնելուց յետոյ մեր զարդերը՝ կը ներկայացուէն աշխարհին։
Պարտաւորեցնող է այն, որ Պռեգոմէշն արդէն ներկայանում է միջազգային հարթակներում։ Որպէս Հայաստանում արտադրուող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մէզ համար սա մեծ նուաճում է»,- գրել է Սիրուշոն։

2012 թուականին Սիրուշոյի կողմից հիմնադրուել է «Pregomesh» բրենդը, որի նպատակն է հայկական ոսկերչութեան գեղեցիկ աւանդոյթը ներկայացնել աշխարհին: Նշէնք, որ հայկական նախշազարդերով եւ մօտիւներով ստեղծուած «Պռեգոմէշ»-ի («PreGomesh») արծաթեայ զարդերը այսօր յայտնի են աշխարհում, բրիտանական «Vogue» ամսագիրը եւս իր համարներից մէկում անդրադարձել է «Պռեգոմէշ»-ի զարդերին եւ բրենդի հիմնադիր Սիրուշոյին: