Քաղաքական նոր միաւորում Արցախում

Քաղաքական նոր միաւորում Արցախում

«Արցախի անվտանգութեան ճակատը» եւ ԱՀ քաղաքական 3 ուժեր կնքել են համագործակցութեան յուշագիր



«Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժման Խորհուրդն այսօր գումարել է նիստ, որի օրակարգում` 2023թ․ յուլիսին Շարժման կատարած աշխատանքների ամփոփումն էր, ԱՀ խորհրդարանական երեք ուժերի (ԱԺԿ, Արդարութիւն, ՀՅԴ) հետ համագործակցութեան յուշագրի ստորագրումը եւ երկրում ստեղծուած ճգնաժամային իրավիճակի քննարկումը: 

Ամենամսեայ նիստին առաջին անգամ հեռակապով միացել էին նաեւ Ճակատի տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները եւ ՀՀ-ում վերջերս ձեւաւորուած հարթակի ղեկավարը:

Վերջին մէկ ամսուայ ընթացքում «Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժման մասնակիցների թիւը կրկնապատկուել է, ձեւաւորուել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանային ստորաբաժանումները, նախաձեռնուել է Հայաստանի Հանրապետութիւնում Հարթակի ստեղծումը։ Շարժման 8 յենասիւնային աշխատանքային խմբերում, ՀՀ-ից եւ արտէրկրից փորձագէտների մասնակցութեամբ քննարկուել են հրատապ կարճաժամկէտ եւ ռազմավարական ծրագրեր։ Շարժման Կոմիտէի հաւանութեանն արժանացած մի շարք նախագծեր ընթացքաւորուել են «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալութեան միջոցով։

Քննարկուած թեմաների առանցքում էին՝ շրջափակման խստացող պայմաններում Շարժման նպատակից եւ հռչակած սկզբունքներից անշեղութիւնը եւ այսհամատեքստում անհրաժեշտ քայլերի յստակեցումը։

Հաստատուած ռազմաւարութեան համատեքստում` բռնած ուղու հաստատակամութեան ամրագրման, ինչպէս նաեւ միասնական ճակատով մարտահրաւէրներին դիմակայելու սկզբունքային համաձայնութեամբ` Շարժման եւ ԱՀ երեք քաղաքական ուժերի՝ Արցախի ժողովրդավարական կուսակցութեան, Արդարութիւն կուսակցութեան եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէի միջեւ կնքուեց համագործակցութեան յուշագիր։

Share