Մայիսի 4-ից Տաւուշի մարզի Կիրանց գիւղից Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի գլխաւորած երթը, որը երէկ երեկոյեան հասել էր Աբովեան քաղաք, այսօր ժամը 11։00-ին շարժւում է դէպի Երեւան։ Այսօր ժամը 16:00-ին Հանրապետութեան հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հաւաք կանէն։
Այս օրերի ընթացքում երթին բացի տաւուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արուեստագէտներ, զոհուած զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։
«Տաւուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցութիւնն են յայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաեւ միացել երթին։
Երթի մեկնարկին Բագրատ Սրբազանն ասել էր. «Միակողմանի զիջումների այս աղէտալի ընթացքը վերջ ու սահման չունի. հիւսիսից հարաւ մենք մեծ, անհասկանալի արիւնահոսութեան գործընթացում ենք գտնւում։ Այս գործընթացը պէտք է դադարեցուի»։