Այս օրերին ԱՄՆ տարբեր քաղաքներում շարունակւում են լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի լուսանկարների ցուցահանդէսները, ինչպէս նաեւ` հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Միջոցառումների ընթացքում նաեւ ներկայացուել է Համազգայինի կողմից հրապարակուած եռալեզու` <Արցախ։ Անաւարտ պատերազմ>, <Արցախ։ Վտանգուած ժառանգութիւն> պատկերագրքերը։
Անցած օրերին ցուցահանդէսներ ու հանդիպումներ կայացան Ֆիլադելֆիայում եւ Չիկագոյում։
Մասնակիցներն առիթ ունեցան նաեւ այցելելու Ֆիլադելֆիայի Հայ քոյրերի վարժարան։
Միջոցառումների շարքը նախաձեռնել է ԱՄՆ Հայ Դատի կենտրոնական գրասենեակը։