Վստահ կարող ենք արձանագրել, որ արցախցին ամուր է եւ տէր է իր հայրենիքին. Իշխան Սաղաթելեան

Վստահ կարող ենք արձանագրել, որ արցախցին ամուր է եւ տէր է իր հայրենիքին. Իշխան Սաղաթելեան

ԱԺ փոխխօսնակ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանն անդրադարձել է Արցախ կատարած այցի շրջանակում ունեցած հանդիպումներին.

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Դիմադրութիւն» շարժման ներկայացուցիչների հետ յունիսի 21-23-ին եղել եմ Արցախի Հանրապետութիւնում, որտեղ բազմաթիւ հանդիպումներ ենք ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցութիւնների, պետական կառոյցների ներկայացուցիչների եւ ԱՀ պաշտօնաթող նախագահների հետ: 

Արցախում գտնուելու ընթացքում ԱՀ պատգամաւորների հետ այցելել ենք Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում Արցախի մեր հայրենակիցներին եմ ներկայացրել Շարժման ընթացքը, կազմակերպական, քաղաքական առաջիկայ անելիքներն ու մարտահրաւէրները: 

Շեշտուել է «Դիմադրութիւն» շարժման օջախների ձեւաւորման կարեւորութիւնը Արցախի Հանրապետութիւնում։ 

Վերահաստատուել է, որ Արցախի քաղաքական ուժերի եւ ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թուականի ապրիլի 14-ի՝ ԱՀ ԱԺ միաձայն ընդունած յայտարարութիւնը, որում ամրագրուել են Արցախի ապագայի շուրջ սկզբունքներն ու կարմիր գծերը: 

Սիրելի՛ հայրենակիցներ, վստահ կարող ենք արձանագրել, որ արցախցին ամուր է եւ տէր է իր հայրենիքին»: 

ԱՊԱՌԱԺ

Share