Հայաստանի Սահմանադրութեան եւ այլ փաստաթղթերի փոփոխութիւնների դէպքում կարելի է հասնել խաղաղութեան. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Միջխորհրդարանական միութեան գլխաւոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Ալիեւի խօսքով՝ Հայաստանի Անկախութեան հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը» Հայաստանին միացնելու եւ «Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան խախտման» վերաբերեալ, եւ այդ փաստաթղթին յղումներն արտացոլուած են Հայաստանի Սահմանադրութեան մէջ։
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի այլ իրաւական փաստաթղթերը նոյնպէս տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Ըստ նրա՝ բազմաթիւ կոնուենցիաներ, որոնց միացել է Հայաստանը, եւ այլ փաստաթղթեր պարունակում են բազմաթիւ նախապայմաններ, որոնք չէն ճանաչում «Ադրբեջանի ինքնիշխանութիւնը Ղարաբաղի նկատմամբ»։
Ալիեւն ասել է, որ «այս թեմայով ներքին քննարկումների սկիզբը Հայաստանում գնահատում է որպէս դրական քայլ, եւ դա կարող է լաւ հնարաւորութիւն ստեղծել խաղաղութեան գործընթացի արագ աւարտի համար»։