Փաշինեանի՝ Անկարայում արուած լուսանկարների հարպարակումը զայրացրել է հայ օգտատէրերին

Փաշինեանի՝ Անկարայում արուած լուսանկարների հարպարակումը զայրացրել է հայ օգտատէրերին

Համացանցում հրապարակուել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու նպատակով Թուրքիայ մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի երկու լուսանկարները, որոնք զայրացրել են հայ օգտատէրերին:

Լուսանկարներից մէկում Փաշինեանը ժպտադէմ զրոյց է վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու նրա կնոջ հետ, իսկ միւսում,՝ պատմաբան Մուրադ Բարդակիչի հետ, ով նախկինում գովաբանում էր որոշ թուրք արքաների յանցագործութիւնները:


Փորձագէտների կարծիքով՝ Փաշինեանի ներկայութիւնը Էրդողանի երդմնակալութեանը ստորացուցիչ էր հայերի հայերի համար: Որոշ հայ օգտատէրեր քննադատել են վարչապետի պահուածքը, կասկած յայտնելով, որ նա հայերին պաշտպանելու հարցում անկեղծ է:  


Յատկանշական է, որ երկու երկրների ղեկավարների մտերմիկ զրոյցի լուսանկարները հրապարակւում են մի իրավիճակում, երբ   երկու երկրները միմեանց մեղադրում են սահմանային բախումներ հրահրելու  եւ ստելու մէջ: 
Օրերս Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը «մաքուր սուտ» է որակել Ադրբեջանի այն պնդումը, թէ յունիսի 3-ին ժամը 00:50-ին Երեւանի ուժերը գնդակոծել են Բաքուի դիրքերը երկու երկրների միջեւ ընդհանուր սահմանի արեւելքում։
Իսկ ԼՂ ՊՆ-ն առանձին հաղորդագրութեամբ յայտարարել է, որ իրականութեանը չի համապատասխանում Բաքուի այն մեղադրանքը, թէ ԼՂ բանակը վերջին 2 օրուայ ընթացքում մի քանի ուղղութիւններով գնդակոծել է ԱՀ դիրքերը։

Share