Պայքարը այս անգամ ապակենտրոն բնոյթ ունի, որը կազմակերպական առումով ճիշտ է, բոլորովին պատադիր չէ, որ բոլորը կենտրոնացած լինէն նոյն տեղում եւ պայքարը տանեն մէկ հրապարակում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
«Ինչպէս 1988թ-ին, այնպէս էլ հիմա գաղափարն է բոլորին միաւորել, նորից ազգի պահպանման խնդիրն է առաջացել։ Եթէ Նիկոլ Փաշինայնը չի յայտարարում, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել, անկլաւային վիճակում չի կարող լինել եւ ՀՀ-ն պէտք է վերագտնի երաշխաւոր լինելու կարգավիճակ, ապա իր ասածները ընդամէնը բառակոյտ են, որով փորձ է անում նորից մոլորեցնել բոլորին»,- ասաց Ռուստամեանը։
Նա նշեց, որ ազգային եւ ապազգային կերպաների պայքար է ընթանում։
«Նիկոլ Փաշինեանը կամաւոր հրաժարական չի տա, նրան պէտք է ստիպել հրաժարական տալ։ Իր յենարանը մնացել են այն նեղ շրջանակը, որոնք կապուած են միմեանց հետ ապազգային ծրագրերով եւ ուժայինները, որոնք ի վերջոյ հասկանալու են, ում մասին է այս խօսքը, ում են պաշտպանում եւ ում վրայ են յարձակւում։ Յարձակւում են այն մարդկանց վրայ, որոնց հաշուին այսօր գոյութիւն ունե՞ն։ Իր յենարանը կամաց-կամաց կարձանագրի այն, ինչ իրականում կայ ու այդ պարագայում Փաշինեանի հեռանալը կը լինի ժամէրի հարց»,- հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։